Աշոտ Մինասյանի նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ․ Արամ Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է․
«Հայաստանի Հանրապետությունում ապօրինի կալանավորումներին պետք է վերջ տալ: Պաշտպան Միհրան Պողոսյանն այսօր մինչ դատական նիստը ապացուցեց հենց բոլորի համար ակնհայտ անհիմն բնույթը Աշոտ Երկաթին առաջադրված մեղադրանքի:
Նույնիսկ քրեական գործի այդպես կոչված փաստական հանգամանքը շատ պարզ ցույց տվեց ինչ աբսուրդային է: Արցախյան երեք պատերազմների մասնակից, գնդապետ՝ Աշոտ Մինասյանի նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ, իսկ իրավունքը պետք է գերակայող լինի»:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Մինասյանը դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է. Վարդևանյան
- Աշոտ Մինասյանի գործն ուղարկվել է դատարան
- Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը դիմել է դատախազություն
- Աշոտ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան