Ղազախստանում ևս երկու բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել
Ղազախստանի էկոլոգիայի, երկրաբանության և բնական պաշարների փոխնախարար Ահմեժան Պրիմկուլովը և «ROP Operator »-ի խորհրդի նախագահ Մեդեթ Կումարգալիևը ձերբակալվել են կոռուպցիոն հանցագործություններին համակարգված մասնակցության կասկածանքով: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Հակակոռուպցիոն գործակալության մամուլի ծառայությանը։
«ROP Operator»-ը կազմակերպություն է, որը իրավասու է գանձել վերամշակման վճար, ինչպես նաև վերահսկել է արտադրության ընդլայնված պարտավորությունների կատարումը։
«Ղազախստանի Հանրապետության հակակոռուպցիոն գործակալությունը հաստատում է էկոլոգիայի, երկրաբանության և բնական պաշարների փոխնախարար Ահմետժան Պրիմկուլովի և «ROP Operator»-ի խորհրդի նախագահ Մեդեթ Կումարգալիևի կալանավորումը։ Նրանք կասկածվում են կոռուպցիոն հանցագործություններ կատարելու մեջ։
Պրիմկուլովն ու Կումարգալիևը պաշտոնավարում են 2019 թվականից։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում հունվարյան դեպքերից հետո տուժել է 351 շինություն
- Ղազախստանի էներգետիկայի նախկին փոխնախարար Ժումաբայ Կարագաևը կալանավորվել է հեղուկ գազի գների բարձրացման համար