Մահացել է գրող, բանաստեղծ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժանը
Կյանքի 82-րդ տարում ծանր հիվանդությունից հետո մահացել է գրող, բանաստեղծ, այլախոհ և ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ, «Յոթ հայրենասերներ» անլեգալ կազմակերպության անդամ Մերուժանը (Մերուժան Հովհաննիսյան)։ Մահազդը հրապարակել է «Առավոտ»-ը։
Հակախորհրդային գործունեության համար Մերուժանը դատապարտվել է ընդհանուր 22 տարվա ազատազրկման, կալանավայրերում անցկացրել է 15 տարի, որի զգալի մասը՝ Վլադիմիրի և Նորիլսկի մահվան գաղութներում՝ անմարդկային պայմաններում։
«Վլադիմիրի բանտում» հուշագրության մեջ Մերուժանը գրել է, թե ովքեր են եղել իր հետ. օպերային անվանի երգիչներից մեկը՝ Ալեքսանդր Միրլասը, ֆիզիկոս Վլադիմիր Կրաուկլիսը, իսկ նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուի հրատարակիչը Վահագն Դավթյանն էր, որը այդ ժամանակ Սփյուռքի հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էր:
Վերջին շարքը «Հատընտիրն» էր՝«Զարկերակ», «Հանգույց», «Վարագույր» առանձին գրքերով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին