Ուկրաինա է հասել մոտ 300 Javelins համակարգ և 79 տոննա ԱՄՆ ռազմական օգնություն
Կիևում ԱՄՆ դեսպանատանը հայտնել են, որ Ուկրաինայի Զինված ուժերին որպես օգնություն տրամադրված մոտ 300 Javelin մարդատար հակաօդային պաշտպանության համակարգ և 79 տոննա ամերիկյան ռազմական օգնություն հասել է երկիր։
«Այսօր երեկոյան նախագահ ԱՄՆ Ջո Բայդենի կողմից ընդունված 200 միլիոն դոլարի օգնության փաթեթի երրորդ խմբաքանակը հասել է Կիևի «Բորիսպիլ» օդանավակայան։ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային, և մենք կշարունակենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
Javelin-ը շարժական զենիթահրթիռային համակարգ է, որը նախատեսված է ծայրահեղ ցածր բարձրության վրա ուղղաթիռների, թշնամու ինքնաթիռների և օդային հարձակման այլ զինատեսակների ոչնչացման համար:
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տունը Ռուսաստանին ավելի ծանր պատժամիջոցներով է սպառնացել, քան 2014 թվականին
- Պետդեպարտամենտը Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին կարգադրել է լքել Ուկրաինան
- ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնությունն ընդլայնելու պատրաստակամության մասին
- Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ երկխոսության. Գերմանիայում Ուկրաինայի դեսպան