Սևծովյան նավատորմի 20 նավ ծով է դուրս եկել զորավարժությունների
Սևծովյան նավատորմի ավելի քան 20 նավ և պարեկային նավակներ լքել են Սևաստոպոլն ու Նովոռոսիյսկը՝ Սև ծովում լայնածավալ զորավարժություններ անցկացնելու համար: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Ինչպես հաղորդել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, զորավարժությունների ընթացքում նավերի անձնակազմերը վարժանքներ կանցկացնեն մանևրելու, կապի կազմակերպման և հակաօդային պաշտպանության խնդիրների շուրջ։ Զորավարժություններին կմասնակցեն ֆրեգատներ, պարեկային նավակներ, փոքր հրթիռային և հակասուզանավային նավեր, հրթիռային նավակներ, դեսանտային և ականակիր նավեր։
Նշվում է, որ բոլոր նավատորմերում հունվար-փետրվարին անցկացվում է զորավարժությունների շարք՝ ՌԾՈւ գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովի գլխավորությամբ։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին կներգրավվեն ավելի քան 140 Ֆրեգատ և նավ, ավելի քան 60 ինքնաթիռ, 1000 միավոր տեխնիկա և 10000 զինվորական։