Քաղաքական 10:54 26/01/2022 Հայաստան

Նմանատիպ սիմվոլիկ քայլերով Թուրքիան նպատակ ունի թուլացնել հայության զգոնությունը. Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայ-թուրքական բանակցությունների գաղտնի մանրամասներ է հայտնում. 

«Վերջին օրերին թուրքական մամուլում հրապարակվել են Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների որոշ մանրամասներ, որոնք կարևոր են հասկանալու համար բանակցային տրամաբանությունը։ Ներկայացնեմ դրանցից երկուսը և իմ մեկնաբանությունները։

Հունվարի 20-ին թուրքական իշխանության խոսափող համարվող Sabah թերթի անգլալեզու տարբերակը (Daily Sabah), հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրին, հայտնեց, որ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները երրորդ երկրում անցկացվելու փոխարեն պետք է անցկացվեն երկու երկրներից մեկում»։ Նույն աղբյուրի պնդմամբ՝ «Թուրքիան նախընտրել է, որ ասյուհետ բանագնացների հանդիպումները տեղի ունենան Երևանում կամ Անկարայում՝ հաշվի առնելով, որ առաջին հանդիպումը Երևանի պահանջով տեղի է ունեցել Մոսկվայում»։

Հունվարի 25-ին, հեղինակավոր Hürriyet թերթը, հղում կատարելով արտաքին քաղաքականության հարցերով Թուրքիայի նախագահականում վերջերս տեղի ունեցած քննարկմանը, նշում է, որ Թուրքիայի նոր արտաքին քաղաքական մոտեցման շրջանակներում առաջնային տեղ է զբաղեցնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թերթը նաև հայտնում է այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն Հայաստանի ուղղությամբ. «Որպես առաջին քայլ՝ հստակեցվել է փոխադարձ ուղիղ չվերթներ սկսելու մասին որոշումը:

Հատկապես Կարսի և Վանի մասով կատարվելիք աշխատանքներից հետո օրակարագ կգա նաև Թուրքիայի տարբեր նահանգների ուղղությամբ Հայաստանից չվերթներ կազմակերպելու հարցը: Կարծիքներ կան այն մասին, որ հատկապես Վանը հայերի համար կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածվել: Բացի այդ ծրագրվել է Կարսի մոտակայքի որոշ պատմական կառույցների, այդ թվում՝ կամուրջների ու այլ շինությունների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարևորություն ունեն։ Իսկ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու նպատակով  միաժամանակ կընդլայնվեն նաև առևտրային հարաբերությունները»:

Առաջին նորությունը տեղավորվում է աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ. անհրաժեշտ է հայ-թուրքական գործընթացից հնարավորինս մեկուսացնել Ռուսաստանին՝ հետագայում նրան տարածաշրջանից հեռացնելու և Հվ. Կովկասը Թուրքիայի լիարժեք ազդեցության գոտու վերածելու նպատակով։

Երկրորդ նորության մանրամասները առավելապես վերաբերում են հայ-թուրքական երկկողմ հարթությանը։ Դժվար չէ կռահել, որ նմանատիպ սիմվոլիկ քայլերով Թուրքիան նպատակ ունի թուլացնել հայության զգոնությունը և «խաղաղասիրական» քայլերի միջոցով շարունակել չեզոքացնել հայկական քաղաքական գործոնը Արցախի և տարածաշրջանի այլ հարցերում։

Կարելի է ենթադրել նաև, որ առաջիկայում մենք կտեսնենք հայ-թուրքական «բարեկամությունը» գովերգող տարատեսակ միջոցառումներ Թուրքիայի և ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից։

Անհրաժեշտ է հիշեցնել նաև, որ այդպիսի ձեռնարկները հնարավորություն են տալիս կոծկել այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից Հայաստանի առջև դրվել են հակահայկական նախապայմաններ, որոնց համաձայնել են ՀՀ դե ֆակտո իշխանությունները»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:34
Նարեկ Սարգսյանը ՔԿՀ-ից ազատ արձակվեց
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ՔԿՀ-ից ազատ արձակվեց՝ պատժի կրումից հետո։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի...
Աղբյուր` Panorama.am
21:24
Բռնապետական իշխանությունները մեծ եռանդով շարունակում են մեր կրթական համակարգի կուսակցականացում. Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:43
Այո, ես պատճառ եմ եղել, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու․ Բագրատ Սրբազան
«Այո, ես պատճառ եմ եղել կամ իմ ոչ ամբողջական վերլուծության արդյունքով է, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ոստիկանապետի նկարները կրկին հայտնվել են Երևանի փողոցներում
«Սրբազան պայքարը» լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Կրկին ոստիկանապետի նկարներն են հայտնվել Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:14
Ի՞նչ կլինի ԱՄՆ-ի կանաչ տնտեսության հետ ընտրություններից հետո․ Euronews
Արդյո՞ք ԱՄՆ-ը կմնա եվրոպական էլեկտրական մեքենաների հիմնական շուկա: Թե՞ կզարգացնեն իրենց արտադրությունը։ Euronews-ի փոխանցմամբ՝ մոտենում են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Բագրատ Սրբազանը քաղաքական հանդիպումներ ունեցե՞լ է արտերկիր այցի ընթացքում
«Անկեղծ ասած` դեռ Սրբազանին չեմ հանդիպել և ոչնչից տեղյակ չեմ: Բայց չեմ էլ կարծում, որ որևէ մեկը, բացի իրենից, այս հարցերին կարող է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Էրդողան․ Ամբողջովին դադարեցրինք առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին՝ որակելով դրանք որպես «դարի ամենադաժան...
Աղբյուր` Panorama.am
19:32
Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում «GAZelle» -ը բախվել է ավտոմեքենային և կողաշրջվել, կան տուժածներ
Նոյեմբերի 4-ին, ժամը 15:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Բաքու՝ մասնակցելու COP29-ին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29 գագաթնաժողովին, որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։ Իրանի նախագահը կգլխավորի...
Աղբյուր` Panorama.am
19:07
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում Վահե Մակարյանի և Ալեն Սիմոնյանի միջև. Լրագրողը մանրամասներ է հրապարակել
Մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում միջադեպ  է գրանցվել «Մեդիահաբ»-ի լրագրող Վահե Մակարյանի և Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մեղրաշեն բնակավայրի 30-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա 29–ամյա համագյուղացուն
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են...
Աղբյուր` Panorama.am
18:43
Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ 2024թ․ նոյեմբերի 4-ին ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թբիլիսիում երթ է ընթանում
«Սադգուրիս մոեդանի» հրապարակում հավաքված ընդդիմադիր կուսակցությունների անդամներն ու նրանց համախոհները շարժվում են դեպի Ռուսթավելիի...
Աղբյուր` Panorama.am
18:28
ԼՂ առանձին շրջաններից բռնի տեղահանվածների հիպոթեքային վարկերի մարմանը կուղղվի ավելի քան 7 մլրդ դրամ
Գալիք տարվա պետական բյուջեի նախագծով Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
18:10
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճած մեդալներով հայրենիք կվերադառնաա վաղը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք կվերադառնաա նոյեմբերի 5-ի`...
Աղբյուր` Panorama.am
17:49
Աննա Հակոբյանի հրավիրած խնջույքին մասնակցել է նաև «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրավիրած Խնջույքին մասնակցել է  նաև  «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Հնդկաստանում ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-29 ինքնաթիռը երկուշաբթի օրը վթարի է ենթարկվել պլանային ուսումնական թռիչքի ժամանակ, օդաչուն հասցրել է լքել...
Աղբյուր` Panorama.am
17:09
Զախարյանը նախատեսում է մասնակցել Իսպանիայի գավաթի առաջիկա հանդիպմանը
Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մարզվում է «Ռեալ Սոսյեդադի» ընդհանուր խմբում և պատրաստվում է մասնակցել նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ինչ պայմաններում են շաուրմա պատրաստել Ֆուչիկի փողոցի սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նշան Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք....
Աղբյուր` Panorama.am
16:27
Վրաստանի նախագահի խառնաչկությունը՝ հեռանալուց առաջ. Սարգսյան
«Վրաստանի նախագահը վրեժխնդիր է լինում հայ ժողովրդից՝ Ջավախքի շրջաններում կրած խայտառակ պարտության և ՀՀ իշխանությունների՝ Վրաստանի ընտրված իշխանություններին շնորհավորելու համար»
Աղբյուր` Panorama.am
16:17
Անձրևատարները նույն կոյուղատարների հորոխպոր տղերքն են. Տիգրան Ավինյան
«Ինձ հարյուրավոր մարդիկ նամակներ են գրում, որ թափառող շների վիճակը ոչ թե լավանում է, այլ հակառակը։ Տանում են դրանց ստերջացնում են՝ավելի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Քաղաքական մեկնաբան. Վրաստանի նախագահի գործողությունը մեղմ ասած սադրիչ է
«Վրաստանի նախագահն իր ֆեյսբուքյան անձնական էջում տարածել  է վրացական տուրգործակալության մի գովազդ, որտեղ Հայաստանի Լոռու մարզի...
Աղբյուր` Panorama.am
15:59
Լոռու մասին Զուրաբաշվիլիի կիսած հրապարակման հետքերով
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում պարտություն կրած երկրի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին անցած ուրբաթ օրը ֆեյսբուքյան իր անձնական էջում...
Աղբյուր` Panorama.am
15:50
ՔՊ-ն արդեն ունի Գյումրիի քաղաքապետի իր թեկնածուն
Գյումրիի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է։ ...
Աղբյուր` Panorama.am
15:29
Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա» մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Gol Digital-ը։...
Աղբյուր` Panorama.am
15:20
Մարությանի թիմակիցն Ավինյանին տարրական մաթեմատիկա է սովորեցնում
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ  Իոսիֆ Կուբատյանը գրում է. «Մաթեմատիկա փոքրերի համար հատուկ...
Աղբյուր` Panorama.am
15:07
Կարելի էր շարունակել դեպի հյուսիս հարավ, կարելի էր ընդհանրապես Սյունիքից սկսել. Ալեն Սիմոնյան
«Սահմանազատման կանոնակարգի առկայությունը մեծագույն հաղթանակ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար, այն երկկողմ հաղթանակ է, սա Հայաստանի ու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Տպավորությունն էր, որ ինչ-որ Սովետական Միության դատավարություն էր տեղի ունենում. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ լսումների մասին
«ՔՊ-ի վերջին նիստում քննարկել ենք տարբեր հարցեր, մեծ կոլեկտիվ է, բնական է՝ ինչ-որ բաների հետ համաձայն չենք ու դրա մասին պետք է խոսել, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն
14:26 04/11/2024

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}