Հասարակություն 17:34 26/01/2022 Հայաստան

Հիվանդացե՞լ, թե՞ մահացել է քաղհասարակությունը

Քաղաքացիական հասարակությունը կարևոր դեր ունի ժողովրդավարական հասարակության կայացման գործում, և քաղհասարակությունը պետք  է տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր բարձրացնի ու փորձի հասնել դրանց լուծմանը, եթե, իհարկե, իշխանությունը ցանկություն ունի տեսնել այդ խնդիրները լուծված։ Հայաստանում գործող իշխանությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, հայտարարում են, որ կառավարությունը նվիրված է ժողովրդավարական արժեքներին, ժողովրդավարությունն իրենց հարազատ երևույթ է։ Սակայն այսօր քաղհասարակությունն այնքան էլ ակտիվ չէ, նրա ձայնը չի հասնում իշխանություններին, քանի որ հենց քաղհասարակության ներկայացուցիչների պնդմամբ՝ իրենց կողմից բարձրացված խնդիրները, դժգոհությունները, արձագանք չեն գնում այս իշխանության կողմից։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Panorama.am-ի հետ զրույցում քաղհասարակության պասիվությունը պայմանավորեց մի քանի պատճառով։

«Առաջինն այն իներցիան է, որը ձևավորվեց հեղափոխության ժամանակ և անմիջապես հեղափոխությունից հետո։ Քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ համարեցին, որ այս իշխանությունն արդեն իսկ ներկայացնում է հանրության շահերը և կարիք չկա լրացուցիչ ճնշում գործադրել իշխանությունների վրա բարեփոխումներ իրականացնելու առումով։ Քանի որ դա տևեց որոշ ժամանակ, արդեն ձևավորվեց իներցիա»,- ասաց նա։

Միաժամանակ հավելեց, երբ արդեն սկսեցին նկատել իշխանության կողմից իրենց ակնկալիքներին ոչ համապատասխանող քայլեր, արդեն դժվար էր վերադառնալ այն «մարզավիճակին», որ ունեին մինչև հեղափոխությունը։

Բ. Նավասարդյանի խոսքով, երկրորդ պատճառն այն է, որ քաղհասարակության որոշ ներկայացուցիչների մոտ ձևավորվեց նաև քաղաքական շահ, որը համահունչ էր իշխանության կառույցներում գտնվող անձանց քաղաքական շահերի հետ և ձևավորվեց հայտնի ձևակերպումը՝ GONGO՝ կառավարության կողմից վերահսկվող քաղաքացիական հասարակություն կամ հասարակական կազմակերպություններ. «Մենք ունեինք այդպիսի կազմակերպություններ հեղափոխությունից առաջ, բայց նրանց կազմը փոխվեց հեղափոխությունից հետո, այսինքն այն ՀԿ-ները, որոնք GONGO չէին մինչև հեղափոխությունը, փաստորեն, սկսեցին այդ ոճի մեջ աշխատել հեղափոխությունից հետո»։

Ըստ նրա, երրորդ պատճառն այն է, որ, ի տարբերություն նախորդ իշխանությունների, քաղհասարակության հետ որևէ շփումներ ունենալու և քաղհասարակության դերակատարությունն ընդունելու առումով, որքան էլ պարադոքսալ է հնչում, նոր իշխանությունները պատրաստ չէին, ցանկություն չունեին։

«Դա պայմանավորված էր ոչ թե նրանով, որ նախորդ իշխանությունները հարգում էին քաղհասարակությանը, այլ նրանով, որ քաղհասարակության հետ որոշակի երկխոսությունը նախապայման էր միջազգային կառույցների հետ իշխանությունների լավ հարաբերությունների համար։ Հիմա, ինչպես տեսնում ենք, այդ հանգամանքն այդքան էլ կարևոր չէ այս կառավարության համար, քանի որ նրանց առանձնապես քիչ է հուզում, թե ինչ են ուզում տեսնել միջազգային կառույցները Հայաստանում։ Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ չափազանցնում են միջազգային հանրության կողմից Հայաստանը որպես ժողովրդավարության ուղղությամբ մեծ քայլ կատարած երկիր, այսինքն մեր իշխանությունները չափազանցնում են, որ նման ընկալում կա միջազգային հանրության շրջանում»,- ասաց Բ. Նավասարդյանը։

Նա ընդգծեց, որ այդ ընկալումը փոխվում է  դեպի վատը, բայց դրա կարևորությունը դեռ չի գիտակցվում իշխանության կողմից և, հետևաբար, ուշադրություն դարձնել ինչ են ասում, ինչպիսի քննադատություն են հնչեցնում ՀԿ-ները, մի տեսակ արհամարհական վերաբերմունք կա դրա նկատմամբ։

«Իսկ  երբ նման վերաբերմունքի ես հանդիպում, մի տեսակ թևաթափ ես լինում, հասկանում ես՝ ինչքան էլ ակտիվություն ցուցաբերես, ոչ մի արդյունք չի լինելու, այստեղից որոշակի ապատիա կա Հայաստանում քաղհասարակության մոտ»,- նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Նրա խոսքով, այս բոլոր զարգացումները, նաև հեղափոխությունը, կորոնավիրուսը, պատերազմը բերեց նրան, որ քաղհասարակության՝ այս շրջանում իրար հետ աշխատելու, համագործակցելու հնարավորություններն ու ցանկությունները նվազել են, իսկ առանձին կազմակերպություններ կամ կազմակերպությունների փոքր խումբ միայնակ դժվար թե կարողանան խնդիրներ լուծել։

Քաղհասարակություն ակտիվացման համար, ըստ Բ. Նավասարդյանի, ամեն դեպքում անհրաժեշտ է համախմբում.  «Գոնե պետք է համախմբվեն այն կազմակերպությունների, քաղհասարակության ներկայացուցիչները,  որոնք հիմնականում միատեսակ են մտածում, չեն ձգտում պարտադիր լավ հարաբերություններ ունենալ իշխանությունների հետ, պատրաստ են պետք լինելու դեպքում գնալ կոնֆլիկտի։ Բայց կոնֆլիկտի գնալն էլ պետք է հիմքեր ունենա, հասկանան, որ կոնֆլիկտի գնալով կարող ես ազդեցություն ունենալ։ Իշխանությունը պետք է զգա, որ այս կողմից համախմբված ուժ, ինստիտուտ կա, որը կարող է ազդել նաև հանրային կարծիքի վրա, նեղել իշխանություններին։ Եթե դա ստացվի, վերականգնվի այն համերաշխությունը, որը կար մի քանի տարի առաջ, միգուցե կլինի արդյունք, բայց այսօր շատ է  պառակտված Հայաստանի քաղհասարակությունը»։

Բորիս Նավասարդյանն ասաց, երբ հանրային շահերի պաշտպանության տարբեր ոլորտներում աշխատող ՀԿ-ները չունեն ազդելու լծակներ, բնականաբար, դա անդրադառնում է  այդ ոլորտների վրա։ Նա դժվարացավ նշել կոնկրետ ոլորտ, որտեղ բարեփոխումներ, առաջընթաց է գրանցվել։

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչու է այսօր քաղհասարակությունը պասիվ։ Ըստ նրա,  հատուկ ուսումնասիրության կարիք կա։

«Այդքան պասիվություն չեմ զգում։ Միգուցե սխալվում եմ, բայց սովորաբար ընդունված երևույթ է, որ հանրության մեջ պետք է մի լուրջ երևույթ լինի, որ հասարակությունն ակտիվանա, դրանով զբաղվի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն, բայց այնպիսի երևույթ, որ միանգամից շատերի շահերին խփի, կյանքին վտանգ ներկայացնի, այդպիսի  երևույթ հիմա չկա։

Կ. Դանիելյանը նաև նշեց, որ մարդիկ ձանձրանում են ինչ-որ հարցերով անընդհատ փողոց դուրս գալ։

Նա քաղհասարակության ոչ այնքան ակտիվությունը կապում է նաև այն փաստի հետ, որ գուցե նախկին ակտիվ անդամներից որոշներն այսօր արդեն կառավարության կազմում են. «Միշտ էլ եղել է, որ հենց այդ մարդիկ են գալիս իշխանության, բողոքի ալիքը բացառում են, բայց հետո կյանքը ստիպում է իրենը՝ համալրվել նոր անդամներով և ակտիվանալ»։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը չի կիսում այն կարծիքը, որ քաղհասարակությունն ակտիվ չէ։

«Քաղհասարակության աշխատանքը հիմա ավելի շատ է երևում, հատկապես վերջին երկու տարիներին։ Գուցե հեղափոխության սկզբում համաձայնեի ձեզ հետ. կարծում էինք, որ բարեփոխումներ են լինելու, լինելու է այն, ինչ հայտարարում էր իշխանությունը, սակայն տեսանք, որ դրանք իրականություն չեն դառնում»,- նշեց նա։

Ըստ Ժ. Ալեքսանյանի, եթե լիներ ընդդիմություն, որն, իրոք, բարձրացներ այն հարցերը, որոնք հասարակությանն ավելի շատ էր հուզում,  գուցե ասեին՝ քաղհասարակությունն այդքան ակտիվ չէ։ Հենց այս ֆոնին, նրա խոսքով, ավելի շատ երևում է քաղհասարակության հայտարարությունները, անհամաձայնությունները տարբեր երևույթների նկատմամբ։ 

Նա դժվարացավ ասել, թե ինչու բացի հայտարարություններից, բողոքի ակցիաներով հանդես չեն գալիս քաղհասարակության ներկայացուցիչները, ինչպես նախկինում։

«Գուցե այս իշխանության նկատմամբ վստահությունն էր։ Նաև հետպատերազմյան իրավիճակն է այնպիսին, որը գուցե չի տանում դեռ այդպիսի ակցիաների, բայց, համոզված եմ, որ կլինեն, եթե այսպես շարունակվի»,- ասաց Ժ.Ալեքսանյանը։

Նրա գնահատմամբ, շատ դժվար է  հիմա մի բանի հասնելը, գուցե ժողովուրդը, հանրությունը, քաղհասարակությունն ինչ-որ չափով վստահեց այս իշխանություններին, սակայն տեսնում են, որ ոչ մի համակարգում ոչ մի փոփոխություն չկա։

«Մոտ 2 տարի առաջ քաղհասարակությունը բավականին մոլորված էր, բայց հիմա էլ անտեսված է»,- ասաց իրավապաշտպանը։

Նա նշեց, որ մեկ անգամ է Նիկոլ Փաշինյանը հանդիպել քաղհասարակության ներկայացուցիչներին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Հանդիպումը, Ժ.Ալեքսանյանի գնահատմամբ, ոչ մեկին պետք չէր։ Նա նշեց, որ գուցե հենց իշխանությունն էր պետք նման հանդիպում ընտրություններից առաջ։

«Մտահոգիչ, ցավալի իրավիճակ է։ Պատերազմից հետո մեր կողքին ապրող այնքան որդեկորույս ընտանիքներ կան։ Այս պայմաններում էլ էլի պետության դերը չես զգում, այդ ընտանիքներն էլ չեն զգում։ Կարծես ոչ մեկի ոտքի տակ հող չկա»,- ցավով նշեց Ժ.Ալեքսանյանը։

Նա ընդգծեց, որ բացարձակապես ոգևորված չէ իշխանության քաղաքականությամբ, նրանց պնդումներով, սխալը չընդունելով, հանրային քննարկումների արդյունքները չընդունելով, հետևություններ չանելով։ Իրավապաշտպանի խոսքով, պատերազմից հետո ոլորտներ կային, որտեղ անելիքներ կային, մասնագիտացված ՀԿ-ներն իրենք էին հայտարարում, որ պատրաստ են համագործակցել իշխանության հետ, օգնել, բայց ոչ մի արձագանք։

«Շատ դժվար է քաղհասարակության այն հատվածի համար, որն ակտիվ է, չնայած մեծ չէ այդ հատվածը։ Մի տեսակ ինչ-որ բան փոխելու անզորության զգացումը կա, ինչպես նախկինում»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը զարմացած է տարբեր խնդիրների վերաբերյալ իր նախկին գործընկերների լռությունից, նաև իր հետ հարաբերությունների խզումից։

«Կարող եմ ենթադրություններ անել։ Մեկն այն է, որ իրականում նրանք այդ արժեքները կրողները չեն եղել, այլ ուղղակի մասնագիտություն են ընտրել, որովհետև քաղհասարակության տարբեր ոլորտներ՝ մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանություն, բնապահպանություն, եղել են առաքելություններ ոչ թե մասնագիտություններ։  Իմ կարծիքով, դրանք նրանց համար ոչ թե եղել են արժեքներ, այլ մասնագիտություն։ Մասնագիտությունը վատ բան չէ, բայց ապրուստի միջոց է»,-  նշեց նա։



Իրավապաշտպանի խոսքով, ոչ միայն նրանք, նաև միջազգային կառույցներն են լուռ ՀՀ-ում  կատարվող ամեն ինչի հետ կապված. «Այսինքն, ավելի հավանական վարկածն այն է, որ սա քաղաքականություն է, և այդ քաղաքականության կրողներն են նրանք։ Այդ քաղաքականության մաս էր կազմում նաև Արցախի հանձնումն Ադրբեջանին»։

Ավետիք Իշխանյանի կարծիքով, քաղհասարակությանը կարող է ակտիվացնել պատվերը. «Երբ միջազգային այդ նույն կառույցները, որոնք ժողովրդավարության անուն են հանել, սկսեն քննադատել, սրանք էլ կսկսեն քննադատել»։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}