Գրառումը ջնջելու պահանջով «Twitter»-ին ամենաշատ դիմած երկրներից մեկը Թուրքիան է
«Twitter»-ը 2021-ի հունվար-հունիս ամիսներին տարբեր երկրների կառավարությունների կողմից բովանդակության հեռացման հարցումների վերաբերյալ տվյալներ է հրապարակել, գրում է Էրմենիհաբերը։
Հայտարարության մեջ նշվում է, որ նշված ժամանակահատվածում օրինական հարցումների գծով դիմումների ռեկորդային աճ է գրանցվել, և որ այս պահանջով դիմած երկրների ցանկում Թուրքիան առաջին հնգյակում է տեղ զբաղեցնում:
Ըստ հիշյալ զեկույցի՝ վերջին 6 ամսում տարբեր երկրների կառավարությունների իրավական հարցումների մասով «Twitter»-ը ստացել է 43.387 օրինական հարցում՝ 196.878 հաշիվներից բովանդակությունը հեռացնելու պահանջով:
Հայտարարելով, որ ամենաշատ հարցումներ ունեցող երկրներն են Ճապոնիան, Ռուսաստանը, Թուրքիան, Հնդկաստանը և Հարավային Կորեան՝ Twitter-ը նշել է, որ հարցումների 54%-ն է միայն բավարարվել և օգտատերերից պահանջվել է հեռացնել տվյալ բովանդակությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան