Փաստ է, որ Բաքուն առնվազն ադրբեջանական քաղաք չի եղել նույնիսկ 19-րդ դարավերջին. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Չնայած, ի տարբերություն Բաքվի բռնապետի, որն ամեն առիթով և անառիթ հայտարարում է, որ Երևանն իբր ադրբեջանական քաղաք է, Հայաստանի պաշտոնատար առաջին դեմքերից և ոչ մեկը երբեք չի պնդել, թե Բաքուն հայկական քաղաք է, սակայն փաստ է, որ այն առնվազն ադրբեջանական քաղաք չի եղել նույնիսկ 19-րդ դարավերջին։
Այդ ժամանակ կովկասյան պարսիկների (թաթերի) այս քաղաքն ուներ ավելի շատ պարսկալեզու և հայ բնակչություն, քան ներկայիս էթնիկ ադրբեջանցիների թյուրքախոս նախնիների թվաքանակն էր այդ բնակավայրում։
Բաքվի մոտավորապես 100 հազար բնակչից միայն մոտ 40 հազարն էր շիա մահմեդական, որոնց գերակշիռ մասը կազմում էին կովկասյան պարսիկները կամ թաթերը, իսկ հայերի թվաքանակը գրեթե 26 հազար էր։
Մանրամասն տե՛ս Население горда Баку в 1889г. по полицейским данным; Приложение к справочной книге старожила, «Кавказ», N4, Тифлис, 1891»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը փորձում է շատ լավ փաստաբանի ֆունկցիա կատարել Ալիևի և Էրդողանի համար. Ընդդիմադիր պատգամավոր
- Ալիևը ոգևորված է Փաշինյանի տարեվերջյան ասուլիսից. Անդրանիկ Թևանյան
- ՀՀ-ից Ալիևի վտանգավոր հայտարարություններին չարձագանքելու պայմաններում ՌԴ-ն է անդրադառնում ստեղծված ծանր իրադրությանը. Աբրահամյան
- Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ալիևը և Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն.Վարուժան Գեղամյան
- Միակ հարցը, որով Ալիևը հանգիստ է, դա իր կողքին Հայաստանի՝ նման որակի իշխանություն ունենալն է. Աբրահամյան
- Ալիևը հարցազրույց է տվել, որտեղ բավականին երկար խոսել է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին. Տիգրան Աբրահամյան
- Թիվ մեկ մարդը, որը կարող է հերքել Փաշինյանի կեղծիքը, հենց նրա կիրթ գործընկեր Ալիևն է. Դավիթ Ջամալյան
- Բաքվի բռնապետը ձգտում է նաև ազատվել Արցախում ռուսական ռազմական ներկայությունից. Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան