Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 530 նոր դեպք, մահացել է 39 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 530 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Ըստ աղբյուրի՝ ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 78 172 թեստ, այստեղից 46 900-ը՝ հակագենի արագ թեստով և 31 272-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական-22,42%, վերջին 14 օրը-15,32%, վերջին 7 օրը-19,58%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 092 684 դեպք:
Ապաքինվել է ևս 5 087 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 977 832:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 14 813 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 676 520 պատվաստում, օրական՝ 7 661:
Կարանտինի ռեժիմում է 32 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 651-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան