Կթքեմ վրեդ, էշից էլ չես տարբերվում, անասուն. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռուբիկ Հակոբյանին
«Այն գործողությունները, որ Էրդողանն ու Ալիևն իրականացրել են Փաշինյանի նկատմամբ, ինքն էլ ուզում է ընդդիմության նկատմամբ իրականացնի և ես էլ ուզում եմ ասել՝ ղալլաթ կանես սրիկա, ես թույլ չեմ տա»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանը «շինելու» մասին հայտարարությանը պատասխանելու համար ոստիկանությանը տված իր պատասխանին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցությունից ՀՌՀ թեկանծու առաջադրված Ռուբիկ Հակոբյանը:
Նա շեշտեց, որ ընդդիմության շարքերում տասնյակ հազարավոր կանայք կան և հարցրեց նիստին ներկա ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանին, թե նա ինչ կաներ, եթե իրեն նման հայհոյանք ուղղեին:
«Տղամարդը քիթ ու մռութին կհասցներ, իսկ կինը գուցե կթքեր երեսին ու ճիշտ կաներ, քանի որ այդպիսի այլանդակ հայհոյանք առաջին դեմքի կողմից ուղղակի խայտառակություն է»,-հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը:
Նա ԱԺ ՔՊ պատգամավորներին դիմելով՝ ասաց, որ սելեկտիվ մոտեցումը պատիվ չի բերում պատգամավորներին:
Պատասխանելով ՔՊ պատգամավոր Նարեկ Բաբայանի՝ իրեն ուղղված մեղադրանքին, թե նա տարիներ շարունակ եղել է ական ընդդիմության մեջ՝ Ռուբեն Հակոբյանն ասաց. «Պետության համար ականներ են բոլոր նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն»։
Նա նաև հայտարարեց, որ Նարեկ Բաբայանին որպես քաղաքական գործիչ չի ճանաչում և նմանները կարողանում են խցկվել ԱԺ՝ «որպես կնոջ օժիտ»:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը Ռուբիկ Հակոբյանից պահանջեց դադարեցնել ելույթը: Վերջինս պատասխանեց, որ կանոնակարգով նման բան նախատեսված չէ։
Ու սկսվեց.
«Կանոնակարգը կգնաք դատարանում կանեք»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:
«Լսի, ես հանում եմ իմ թեկնածությունը, լսի, սա են դեպքը չէ, ձայնդ կտրի ասում եմ»,-արձագանքեց Հակոբյանը:
«Խոսակցությանը» խառնվեց Հասմիկ Հակոբյանը և իր ազգանվակից, բայց ոչ՝ կուսակից պատգամավորը հարցրեց, թե՝ կարո՞ղ է հիմա էլ մի հատ ջուր շփի Գաբիրելյանի դեմքին, ինչին Ռուբիկ Հակոբյանը դրական պատասխանեց՝ կշփի, քանի որ ընդհատում է իր խոսքը:
«Ես հանում եմ իմ թեկնածությունը, դուք իրավունք չունեք քվերակելու»,- հայտարարեց ՀՌՀ անդամի թեկնածուն և հավելեց. «Այն խուլիգանությունը, որ անում էր ԱԺ-ում մատը պտտացնելու, չգիտեմ որտեղ կոխելու, նույնը ուզում է անել, չի պատկերացնում, որ ղալլաթ կանի, ձենդ կտրի վեր ընկի տեղդ, այս կանոնակարգը նաև ես եմ գրել, գիտեմ ինչ է պահանջում այն, իրավունք չունեք ընդհատել ինձ»:
Սիսակ Գաբրիելյանը որոշեց, որ Ռուբիկ Հակոբյանի «կյանքի նպատակը» ելույթ ունենալն է:
«Ի՞նչ, իմ կյանքի նպատակը ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակելն է ու կդաստիարակեմ»,- բարկացած հակադարձեց Հակոբյանը
«Քո ծնողն է անտակտ խուլիգանը, որ քեզ այդքան տարի մեծացրել է ու չի սովորացրել»,- պատասխանեց Գաբրիելյանը:
ԱԺ հանձնաժողովի նախագահը վեր կացավ տեղից և մոտեցավ Ռուբիկ Հակոբյանի՝ ասելով. «Կթքեմ վրեդ, էշից էլ չես տարբերվում, անասուն»։
«էշը դու ես, ոչխար, էդ մատը ֆռացնելու եմ, քամակդ եմ մտցնելու»,- պատասխանեց Հակոբյանը:
Այնուհետև հետևեցին ավելի թունդ որակումներ և «խոստումներ», Գաբրիելյանը նիստը ընդհատեց։
Ռուբեն Հակոբյանը հեռացավ նիստից: