Աշոտ Մինասյանն ազատ կարձակվի
Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) խափանման միջոց կալանքը փոխվել է՝ նա ազատ կարձակվի կալանքից։
«Աշոտ Մինասյանի խափանման միջոց սահմանել գրավը և ստորագրություն չհեռանալու մասին։ Գրավի չափ սահմանել երկու միլիոն դրամ։ Մինասյանին անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից»,- հայտարարեց դատավորը։
Նշենք, որ Աշոտ Մինասյանի դատավարությունը տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում։
Հիշեցնենք նաև,որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Նա մեղադրվում էր նաև բարձրաստիճան պաշտոնիայի սպանության փորձի նախապատրաստման մեջ, սակայն այդ մասով գործը կարճվել է։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Մինասյանի նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ․ Արամ Վարդևանյան
- Այնպես արեք, որ դատարանին վաղը չասեն բանտարան, դատավորին՝ բանտավոր. Աշոտ Երկաթը՝ դատավորին
- Եթե չազատեն Աշոտ Երկաթին, ամեն ինչ անելու ենք, ընդհուպ մինչև անհնազանդության ակցիաներ. Սրապիոնյան
- Աշոտ Մինասյանը դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է. Վարդևանյան