Աստարայում կկառուցվի Իրան-Ադրբեջան ցամաքային տարանցիկ կամուրջ
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի և Ադրբեջանի փոխվարչապետի ներկայությամբ, տրվել է Իրան-Ադրբեջան տարանցիկ ճանապարհային կամրջի շինարարության մեկնարկը: Կամուրջը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այս մասին գրում է ParsToday-ը։
Երեքշաբթի օրը տեղի ունեցած արարողության ժամանակ, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին ասել է. «Վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ու տարանցման ծավալն աճել է 62 տոկոսով: Իսկ այս ցամաքային ճանապարհի գործարկմամբ, Իրանից ապրանքները Մոսկվա կհասնեն երեք օրվա ընթացքում»։
Նա հավելել է. «Կմուրջը կառուցվելու է Իրանի և Ադրբեջանի համատեղ միջոցներով: Երկու երկրների միջև առկա տնտեսական լավ հարաբերությունների շնորհիվ, այդ ճանապարհը կնպաստի Իրանի և Ադրբեջանի արտաքին առևտրի և տնտեսության զարգացմանը»։
Բարձր որակելով երկու երկրների տնտեսական ու քաղաքական հարաբերությունների մակարդակը, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆևը նշել է. «Այս երթուղին, Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքի հետ մեկտեղ, կամրապնդի երկու երկրների միջև տարանցիկ և արտաքին առևտուրը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները