Ավելի լավ է կորոնավիրուսով վարակված լինի, քան ՀՀ բանակի օրն այցելի Եռաբլուր.Արմինե Գրիգորյան
«Կարծես ոխ ունենան, որպեսզի հերոսներին պատվազրկեն, իսկ դա ինչ է նրանց համար, մի վայրկյանի բան է»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց երգչուհի Արմինե Գրիգորյանը և նկատեց, որ վերջին 3 տարում հասարակությունը տեսել է, թե ինչպես են հերոսներին պատվազրկում, այդ թվում նաև Առուշ Առուշանյանին:
Երգչուհին պատահական չհամարեց հերոսների վարկաբեկումը, քանի որ Փաշինյանն ուզում է մնալ միակ «հերոսը»:
«Բանտարկում են հերոսներին, որպեսզի իրենք երևան,ծիծաղելի է, ուղղակի կարելի է խելագարվել»,-ասաց նա:
Դիմելով Առուշ Առուշանյանին և մյուս քաղբանտարկյալներին դատող դատավորներին, մեղադրանք առաջադրող դատախազներին՝ երգչուհին հիշեցրեց, որ կյանքը փոխվում է և շուտով վերջիններս են դատվելու սխալ դատավարություն տանելու համար:
Անդրադառնալով համացանցում շրջանառվող լուսանկարին, որում երևում է, որ զինվորները քնած են հատակին՝ Արմինե Գրիգորյանը շեշտեց, որ դա հատուկ է արվում, որպեսզի քանդեն բանակը, քանի որ նման լուսանկարներ տեսնելուց հետո ծնողներն ամեն ինչ կանեն, որպեսզի իրենց զավակները չգնան բանակ:
Եգչուհին դիմեց լուսանկարը հրապարակելուց հետո էլ իշխանություններին պաշտպանողներին՝ ասելով, որ զղջալու են իրենց արածների համար:
Ըստ Գրիգորյանի՝ 2020 թ. կատարվածի համար բոլորն են պատասխան տալու, լինելու է նաև Աստծո և բնության պատիժը, քանի որ չէր կարելի այդքան զոհ տալ, երբ գիտեին, որ այդ հողերը հանձնելու էին:
Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի ՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին հաղորդագրությունը՝ երգչուհին նկատեց, որ այն իր զենքն է՝ երբ իրեն պետք է լինում կորոնավիրուսով է վարակվում:
Արմինե Գրիգորյանի շեշտեց, որ ավելի լավ է կորոնավիրուսով վարակված լինի, քան ՀՀ բանակի օրը այցելի Եռաբլուր:
Նա Փաշինյանի կողմնակիցներին խորհուրդ տվեց չանհանգստատնալ, քանի որ վերջինս գիտի բուժվելու ձևը և հիշեցրեց, որ նախորդ անգամ Նիկոլ Փաշինյանի մոտ հիվանդությունը տևել էր 3-4 օր՝ ակնարկելով, որ երբ պետք լինի՝ Փաշինյանը «կլավանա»::
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին