26.01.2022. Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում հունվարի 25-ին կատարվել է 108 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր: Բժիշկները 7 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,14-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արձանագրվել է 2 մահվան դեպք։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1652 քաղաքացու հետազոտություն, որից 129-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 22.01.2022. Արցախում կորոնավիրուսով 4 հիվանդի վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր
- 15.01.2022. Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել
- 14.01.2022. Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 11.01.2022. Արցախում կորոնավիրուսով հիվանդ16 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի