Քաղաքական 18:59 26/01/2022 Հայաստան

Բաքվում հայերի ջարդերի մասին հոդված՝ CNN.gr -ում

CNN.gr (CNN Հունաստան) կայքում լույս է տեսել հունահայ համայնքի ներկայացուցիչ Արաքսի Ապելիան Քոլանյանի հոդվածը 1990 թ․ Բաքվում հայերի ջարդերի մասին։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Հոդվածը, որը վերնագրված է «Հանցագործների հերոսացումը ծնում է նոր հանցագործներ», ներկայացվում է 1990 թ․ տեղի ունեցած Բաքվում հայերի կոտորածների և դրան հաջորդած խորհրդային զորքերի մուտքն Ադրբեջան, և դիտարկում այն ամբողջական համատեքստում։ Հոդվածի հեղինակը նկատում է, որ տարեցտարի Ադրբեջանի քարոզչությունը ներկայացնում է հունվարյան դեպքերը` սկսելով խորհրդային զորքերի Բաքու մտնելուց հետո, որն էլ բացատրվում է իբրեւ թե անկախության դեմ պայքարող ժողովրդին ճնշելու միջոց։ Նա նաև զգուշացնում է այս քարոզչության երկարաժամկետ վտանգները։ Ստորև ներկայացնում ենք նյութի հայերեն թարգմանությունն ամբողջովին։

«Հանցագործների հերոսացումը ծնում է նոր հանցագործներ»
Հունվարի 19-ը հայերի համար ևս մեկ ցավալի և տխուր տարեդարձ է, քանի որ լրանում է ադրբեջանցիների կողմից Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բնակվող հայերի դեմ իրականացված զանգվածային սպանդի և վայրագությունների 32-րդ տարելիցը: Ըստ Human Rights Watch կազմակերպության, 1990 թվականի հունվարի 12-ից սկսած ու յոթ օր շարունակ հայ խաղաղ բնակիչներն ենթարկվել են բռնությունների, խոշտանգումների: Ավելի քան հարյուր մարդ սպանվել է ու ավելի քան 2000 հայկական տուն թալանվել և հրկիզվել է: Ավելին, Human Rights Watch կազմակերպության համապատասխան զեկույցում, որը ստորագրել է Ռոբերտ Քուշենը, նշվում  է հետևյալը. «Գործողություններն ամբողջությամբ կամ միգուցե ամենևին էլ ինքնաբուխ չեն եղել, քանի որ հարձակվողներն ունեցել են հայերի ցուցակներ, ինչպես նաև նրանց հասցեները»։ Սպանդը տևել է մեկ շաբաթ`  նախքան խորհրդային ուժերը վերջապես քաղաք մուտք գործեցին՝ կարգուկանոն հաստատելու համար: Այդ ժամանակ Բաքվում արդեն գրեթե հայ չէր մնացել, իսկ Ադրբեջանում խորհրդային վարչակարգը գտնվում էր անմիջական սպառնալիքի ներքո:

Միջազգային հանրությունը դատապարտել է հայ խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված բռնությունները: Եվրախորհրդարանի  բանաձևում արձանագրվում է հետևյալը.
«Նկատի ունենալով ադրբեջանցիների կողմից հակահայկական գործողությունների վերսկսումը, Եվրոխորհրդարանը գնահատում է, որ կան բազմաթիվ զոհեր ու այդ զոհերից ոմանք նույնիսկ մահացել են չափազանց սարսափելի պայմաններում»: Եվրոխորհրդարանը կոչով դիմել էր Եվրահանձնաժողովին և Եվրոպական Խորհրդին. «քայլեր ձեռնարկել և դիմել խորհրդային պատկան մարմիններին` Ադրբեջանում բնակվող հայերի անվտանգությունը գործնականում ապահովելու նպատակով՝ համապատասխան ուժեր ուղարկել այնտեղ՝ միջամտելու նպատակով»:

1990 թվականի սեպտեմբերի 27-ին «New York Review of Books»-ում հրապարակված և 133 աշխարհահռչակ մտավորականների կողմից ստորագրված «Խորհրդային Միությունում Հայերի նկատմամբ իրականացված բռնությունների և սպանդի» վերաբերյալ բաց նամակում ասվում է հետևյալը.
«1988 թվականի Սումգայիթի սպանդին հաջորդեց 1988 թվականի նոյեմբերի Կիրովաբադի և Բաքվի սպանդը, իսկ 1990 թվականի սկզբից` Բաքվում ու Ադրբեջանի այլ շրջաններում շարունակվեց հայերի նկատմամբ սպանդը։   Այն փաստը, որ սպանդը կրկնվել է նույն մեթոդաբանությամբ, մտածելու տեղ է տալիս, որ այդ ողբերգական իրադարձությունները դժբախտ դեպքեր կամ ինքնաբուխ բռնկումներ չեն։ Ընդհակառակը, մենք պետք է ընդունենք, որ հայ փոքրամասնության դեմ ուղղված հանցագործությունները կրում են համակարգված բնույթ, եթե ոչ Խորհրդային Ադրբեջանի պաշտոնական քաղաքականություն»։

Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը «Նյու Յորք Թայմս»-ին հայտարարել է հետևյալը.
«Այս սպանդն իրական ոչնչացման վտանգ է ներկայացնում՝ ինչպես   Ադրբեջանում հայկական համայնքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում հայերի համար, որոնք կազմում են տեղի բնակչության 80%-ը»։

Սպանդի ողբերգական արդյունքը` Բաքվի հայկական համայնքի ամբողջական էթնիկական զտումն էր, որտեղ մինչև 1988 թվականը բնակվում էր մոտ երեք հարյուր հազար  հայ։

Այդ իրադարձությունները երբեք չեն դատապարտվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, ոչ էլ նույնիսկ հետագայում հետաքննվել` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Ադրբեջանական քարոզչությունը երկար տարիներ նկարագրում է 1990 թվականի հունվարի իրադարձությունները՝ սկսած խորհրդային զորքերի Բաքու մուտքից, այնպես, որը կարող է տպավորություն ստեղծի, թե դա անկախության համար պայքարող ժողովրդի նկատմամբ զսպման գործողություն էր։ Ոչ մի խոսք չկա հայերի նկատմամբ իրականացված սպանդի ու էթնիկական ամբողջական զտումների մասին։ Բաքվի իշխանությունների կողմից կազմակերպվող պաշտոնական քարոզչական միջոցառումների ժամանակ որևէ անդրադարձ չի արվում հալածանքների զոհ դարձած հայերին։ Ամենասարսափելին այն է, որ ադրբեջանցիները ներկայացվում են որպես խորհրդային ուժերի զոհեր և հիշատակվում` որպես «հանուն անկախության ընկած հերոսներ», իսկ իրականում նրանց մեջ եղել են հանցագործներ, որոնք խորհրդային զորքերի հետ բախումներից մի քանի օր առաջ վայրագություններ էին իրագործում հայերի նկատմամբ։

Ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է «արյունոտ հունվարը»` որպես Ադրբեջանի անկախության համար մղվող պայքարի մաս` լռելով սակայն, մի շատ անհարմար ճշմարտության մասին՝ ամբողջ Խորհրդային Միությունում՝ 1991 թվականի մարտի 17-ի` ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ անցկացված հանրաքվեի մասին։ Դեպի անկախություն ձգտող խորհրդային հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Մոլդովան, ինչպես նաև նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հրաժարվեցին մասնակցել հանրաքվեին: Ընդհակառակն, Ադրբեջանի ժողովուրդը. որն իբր «պայքարում էր իր անկախության համար» մասնակցեց հանրաքվեին, որի 93%-ից ավելին կողմ արտահայտվեց ԽՍՀՄ-ի պահպանմանը։ Այսինքն, այժմ խոսքը գնում է պատմության հերթական խեղաթյուրման մասին` իր ամենագռեհիկ արտահայտությամբ:

Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում, առաջացնում է նոր զոհեր և նոր ողբերգություններ։ Այդ դիրքորոշումը ոչ մի կերպ չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։
Արաքսի Ապելյան Քոլանյան»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}