Թուրքիան սահմանային պատը քրդերի դեմ է կառուցում
Թուրքիան Իրանի հետ սահմանին ԵՄ-ի ֆինանսավորմամբ պատ կառուցելով փախստականների հոսքը վերահսկելուց բացի նպատակ ունի իրարից մեկուսացնել սահմանի 2 կողմերում ապրող քրդերին: Այս մասին հայտարարել է Վանի «Սերհաթ» միգրացիոն ուսումնասիրությունների ասոցիացիայի ղեկավար Գյուլշեն Քուրթը, գրում է ermenihaber-ը։
«Թուրքիան դա անում է ազգակից մարդկանց իրարից բաժանելու համար: Դեռևս հին ժամանակներից սկսած մարդիկ սահմանին առևտուր են անում իրար հետ: Դա միևնույն ժամանակ ապրուստի միջոց էր, սակայն հիմա կառուցվող պատերով դրա վերջն էլ են տալիս՝ մարդկանց դատապարտելով սովի: ԵՄ-ից ստացվող փողերով փախստականների անցումները կանխելուց ավելի շատ ցանկանում են այնտեղ ապրող մարդկանց իրար հետ ունեցած կապերը խզել»,- ասել է Քուրթը:
Վերջինս նկատել է, որ Թուրքիա անցնող աֆղան փախստականները որևէ օրինական կարգավիճակ չունեն այդ երկրում և Անկարան որևէ կերպ չի ցանկանում կարգավորումներ մտցնել այդ ոլորտում: Նրա պնդմամբ այդ պատճառով Թուրիայում խախտվում են աֆղան փախստականների կյանքի ու առողջության իրավունքները. նրանց բռնության են ենթարկվում թուրք սահմանապահների ու խտրական վերաբերմունքի արժանանում տեղացիների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները