«Հրապարակ». Ինչու է ՍԴ-ն հետաձգել Ալեն Սիմոնյանի ընտրության սահմանադրականությունը վիճարկող հայցի քննությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրական դատարանը երեկ հետաձգեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության սահմանադրականությունը վիճարկող հայցի քննությունը՝ մինչև ապրիլի 5-ը։ Հետաձգելու միջնորդությունն արել է ԱԺ իրավաբանական վարչության պետ Մերի Մոսինյանը՝ խնդրելով ժամանակ տալ, որ պատասխանողը ելույթ պատրաստի։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն անցած շաբաթ որոշել էր 2 խմբակցությունների դիմումը քննել ոչ թե գրավոր, այլ բանավոր ընթացակարգով, ինչը բավականին տարօրինակ էր: ՍԴ ներկայացված դիմումով ընդդիմությունը պահանջել է չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ անհավասար պայմաններ են ստեղծվել, և ԱԺ նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, գտնվել են կալանավայրում՝ հնարավորություն չունենալով մասնակցել ընտրությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում