Աշոտ Մինասյանն ազատության մեջ կլինի,երբ լինի գրավի վճարման թուղթը․ Փաստաբանը՝ տեխնիկական խնդիրների մասին
«Տեխնիկական խնդիրներ կան Գորիս քաղաքում այս պահին, մենք պետք է ներկայացնենք բանկի կողմից վճարումը հավաստող փաստաթուղթը»,- պարզաբանելով ,թե ինչու Աշոտ Մինասյանին դեռ բաց չեն թողել, ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ պետք է անդորագրի բնօրինակ առ այն, որ գրավի գումարը վճարվել է։
«Այն ներկայացնելուց հետո Աշոտ Մինասյանն անմիջապես կլինի ազատության մեջ։ Փորձում ենք ամեն ինչ անենք տեխնիկական խնդիրները շատ արագ լուծելու համար»,- ասաց Պողոսյանը։
Նա նշեց, որ մարզերում վճարման համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ կան։
Հիշեցնենք, որ րոպեներ առաջ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) խափանման միջոց կալանքը փոխվեց և նա ազատ կարձակվի կալանքից՝ գրավի դիմաց։
Մանրամասն տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Մինասյանն ազատ կարձակվի
- Աշոտ Մինասյանի նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ․ Արամ Վարդևանյան