Ուղիղ 30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Քարին Տակի հերոսամարտը
Արցախի Զինված ուժերի գնդապետ, ՊԲ հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը գրում է.
«Ուղիղ 30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Քարին տակի հերոսամարտը... 1992-ի հունվարի 26-ին գյուղի ինքնապաշտպանությունը ղեկավարում էր մասնագիտությամբ վարորդ Վաղարշակ Առուշանյանը, իսկ հակառակորդի գործողություններն անձամբ համակարգում էր Ադրբեջանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Թաջջեդին Մեհթիևը:
Մարտական գործողությունների արդյունքում ԵՐԵՔ ԿՈՂՄԻՑ հարձակման անցած հակառակորդը տալով 90-ից ավելի զոհ, հետ շպրտվեց ելման դիրքեր: Հայկական կողմը տվեց 22 զոհ, որից 3-ը՝ կին ... Գյուղը մնաց անառիկ:
Քարին տակի հերոսամարտից մոտ 28 տարի անց գյուղի պաշտպանության համար տեղի ունեցավ հերթական առճակատումը: Հայկական կողմի պաշտպանությունը համակարգում էին ակադեմիական որակավորմամբ հրամանատարներ, իսկ թշնամական ուժերի գործողությունները՝ ադրբեջանաթուրքական գլխավոր շտաբերի բարձրաստիճան պատասխանատուներ...
Բավականին անհասկանալի պայմաններում 2020թ. նոյեմբերի 4-ին ԵՐԵՔ ԿՈՂՄԻՑ ամուր պաշտպանված Քարին տակն ընկավ...
Հ.Գ.- 30 տարի առաջ Քարին տակի համար տեղի ունեցած պաշտպանական մարտում հերոսաբար մարտիրոսվեց Վաղարշակ Առուշանյանը, իսկ դրանից 28 տարի անց՝ նրա որդին՝ Մխիթար Առուշանյանը...
Փառավորելով ընկածներին՝ շարունակենք հավատարիմ մնալ մեր հայրենապահպանության գաղափարին...»։
Հարակից հրապարակումներ`
- Օկուպացված Քարին Տակում երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա
- Քարին Տակում զոհված Նարեկ Հովհաննիսյանին և Թովմաս Թովմասյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը
- Քարին Տակի ինքնապաշտպանության օրը 29 տարվա ընթացքում առաջին անգամ նշեցին Եռաբլուրում
- Շուշիի քաղաքապետ. Ով է հրաման տվել, որ Քարին Տակից զորքը դուրս գա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան