Բորտուղեկցորդուհիները խոստովանել են, որ իրենց ստիպում են նիհարել՝ աշխատանքը չկորցնելու համար
Արտասահմանյան խոշոր ավիաընկերության նախկին բորտուղեկցորդուհիները նշել են այն կանոնները, որոնք պարտավոր էին պահպանել, գրում է The Sun-ը։
Կարլա Բեյսոնը, որն 9 տարի աշխատել է որպես բորտուղեկցորդուհի, նշել է, որ օրինակ, այն կանայք, որոնք գտնվում են հետծննդյան արձակուրդում, պետք է նիհարեն նախքան աշխատանքի վերադառնալը:
«Ավիաընկերությունը խիստ պահանջներ ունի աշխատակիցների արտաքին տեսքի համար, բորտուղեկցորդուհիները պարտավոր են համապատասխան տեսք ունենալ», - «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նշել է նա:
Կառլան նաև հավելել է՝ հաճախ նկատել է, թե ինչպես են իր գործընկերները զգուշացումներ ստանում, երբ գիրանում էին։ «Նրանց երկու շաբաթ ժամանակ են տվել նիհարելու համար, նաև պարբերաբար կշռել են»,- պատմել է աղջիկը։
«Օդանավակայանում կարող էին մեզ մոտենալ և ասել՝ «հեյ աղջիկ, դու պետք է վերադառնաս կազմվածքիդ», - ավելացրել է մեկ այլ բորտուղեկցորդուհի Մայա Դուկարիկը:
Կան նաև այլ խիստ պահանջներ՝ կոկիկ մազեր, կարմիր կամ բաց երանգի լաք եղունգներին, ինչպես նաև պետք է բացակայեն դաջվածքները:
«Եվ դուք երբեք չեք տեսնի տարիքով բորտուղեկցորդուհիներ, միայն երիտասարդ և գեղեցիկ», - ասել է ավիաընկերության նախկին աշխատակից Դույգու Կարամանը:
Հարակից հրապարակումներ`
- Բորտուղեկցորդուհին պատմել է թռիչքների ընթացքում իրեն հանդիպած ամենաանքաղաքավարի ուղևորի մասին
- Հայտնի է, թե ինչ են անում բորտուղեկցորդուհիները, եթե ինքնաթիռում ուղևոր է մահանում
- «Մի խուսափեք երկար թռիչքներից, դա աշխարհից կտրվելու լավ միջոց է». բորտուղեկցորդուհի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան