Ջորջիա նահանգում մեկնարկում է հետաքննություն՝ կապված նախկին նախագահ Թրամփի հետ
ԱՄՆ-ի հարավային Ջորջիա նահանգի դատավորները հավանության են արժանացրել Ջորջիայի նահանգի դատախազության դիմումը, որը հետաքննում է, թե արդյոք նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և մի շարք այլ անձինք խախտել են օրենքը՝ փորձելով ճնշում գործադրել նահանգի պաշտոնյաների վրա՝ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում հաստատելու հարցում: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Դատարանի հրապարակած փաստաթղթում ասվում է, որ մայիսի 2-ից մինչև մեկ տարի ժամկետով կմեկնարկեն ատենակալների խորհրդի նիստերը՝ նախկին նախագահ Թրամփի հետ կապված գործի հետաքննության շրջանակում:
Ֆուլթոնի շրջանային դատախազ Ֆանի Ուիլիսն անցյալ շաբաթ դատավորին ուղղված իր նամակում գրել է, որ իր գրասենյակը տեղեկություններ է ստացել, որոնք ցույց են տալիս, որ առկա է հստակ հավանականություն, որ նահանգում ընթացող ԱՄՆ նախագահի ընտրությունների ընթացքում արձանագրվել են հանցավոր գործողություններ:
Դատավորի կարգադրությամբ` հատուկ մեծ ժյուրին` ատենակալների խորհուրդը «լիազորված է հետաքննել բոլոր փաստերն ու հանգամանքները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիո կերպով առնչվում են Ջորջիա նահանգի օրենքների ենթադրյալ խախտումներին, ինչպես նշված է շրջանային դատախազի դիմումում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին