Ինչպես անել, որ 40 տարեկանից հետո ճարպերը ոչ թե կուտակվեն,այլ դառնան էներգիայի աղբյուր
Գիտնականները ներկայացրել են, թե ինչը կօգնի 40 տարեկանից հետո ոչ թե ճարպը հավաքելուն, այլ այն որպես էներգիայի աղբյուր օգտագործելուն։ Նրանք մի քանի հասարակ կանոններ են ներկայացրել, և խորհուրդ են տվել սովորություն դարձնել։
Telegraph-ի հաղորդմամբ, մասնագետները խորհուրդ են տալիս քնել օրական առնվազն յոթ ժամ առանց գաջեթի կամ լույսի այլ աղբյուր միացնելու։ Գիտնականները վաղուց են ապացուցել, որ վատ քունը նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն, նաև շաքարախտի, սրտային հիվանդությունների զարգացմանը։
Մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար ուտել սպանախ, կաղամբ, քաղցր պղպեղ: Երրորդ կանոնն է՝ չհրաժարվել յուղային ուտելիքից՝ ավոկադո, ընկույզ, անալի արևածաղկի սերմեր և ձիթայուղ։
Պետք է խուսափել մշակված շաքարից, զտված ածխաջրերից և ալկոհոլից:
Նիհարելուն կնպաստի նաև ընդմիջումներով ուտելը, այսինքն՝ օրվա կալորիան սպառել ութ ժամվա ընթացքում։ Մասնագետները կարծում են, որ մնացած ժամանակն անհրաժեշտ է օրգանիզմին սնունդը մարսելու ու ճարպը այրելու համար։
Կա ևս մեկ կանոն՝ ֆիզիկական վարժանքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան