Ոստիկանները հայտնաբերել են 47 համարի ավտոբուսի վարորդին
Պարեկային ծառայության ծառայողների կողմից թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը հայտնաբերվել է։ Այս մասին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ արձագանքելով Panorama.am-ի «47 ավտոբուսի արկածները Երևանում» հրապարակմանը։
«Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն»,-հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ «Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբում քաղաքացիներից մեկը հրապարակել է թիվ 47 ավտոբուսային երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի վարորդի «արկածները» Երևանի փողոցներից մեկում։
Ուղևորներով լի ավտոբուսով բարձրանում է մայթին ու երթևեկում այդ հատվածում։ Տեսանյութի վրա երևացող թվերից կարելի է դատել, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 25-ին՝ ժամը 15։35-ին։