Կառավարությունը որոշեց Արցախից բռնագաղթածներին ևս երկու ամիս 20 և 40 հազարական դրամ աջակցություն ցուցաբերել
«Հաշվի առնելով, որ միջոցառման շահառուներից շատերը դեռևս չեն լուծել բնակարանային խնդիրները, լուծված չեն նաև որոշների զբաղվածության խնդիրներն ու որոշները գտնվում են սոցիալապես ոչ բարենպաստ վիճակում ու նաև պայմանավորած ձմեռակացի հնարավոր դժվարություններով` առաջարկում ենք աջակցության ժամկետները ևս երկու ամսով երկարաձգել»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախարար նշեց, որ նախագծի համաձայն պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները 2022թ. հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն:
Նախագծով նախատեսվում է Արցախից բռնագաղթած մինչև 18 տարեկան քաղաքացիները, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք ամսական կստանան 40 հազար դրամ, մյուս շահառուները` անկախ տարիքից և սեռից, 20-հազարական դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Հիվանդացածների շրջանում հոսպիտալացման տոկոսները տատանվում է 5-6 %-ի սահմաններում. Անահիտ Ավանեսյան
- Ռեստորանների համախառն վաճառքը մոտ 20%-ով է ընկել, ոչ թե 70%-ով. Վահան Քերոբյան
- Կառավարությունը հաստատեց 1.7 մլն դոլարի էներգախնայողության դրամաշնորհային ծրագիրը
- Կառավարությունն այսօր հերթական համայնքային դպրոցի մասնաշենքը վարձակալության տվեց արտադրական ձեռնարկությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան