Էրդողանը խոսել է ԱՄՆ-ի հետ F-35-ի շուրջ բանակցությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև F-35 կործանիչների մատակարարման շուրջ բանակցությունները դրական ուղղությամբ են ընթանում։
«ԱՄՆ պաշտոնյաների և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության միջև F-35-ի վերաբերյալ բանակցությունները դրական ուղղությամբ են ընթանում»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Էրդողանը։
ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ վերջինիս F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին՝ Անկարայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգերի գնման պատճառով։ ԱՄՆ-ը չեղարկել էր 2007 թվականի հունվարին Թուրքիայի կողմից ստորագրված F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ: Թուրքիայի նախագահը հայտնել է, որ ԱՄՆ-ն իր երկրին առաջարկել է գնել F-16 կործանիչներ այն բանից հետո, երբ այն դուրս է մնացել F-35 մատակարարման ծրագրից։