Լուվրն ու «Էրեբունին» կհամագործակցեն
ՀՀ֊ում Ֆրանսիայի դեսպանության «հայ և ֆրանսիացի մասնագետների համագործակցության և փորձի փոխանակման» ծրագրով Փարիզում գտնվող «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց֊թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը արդյունավետ աշխատանքային հանդիպում են ունեցել Լուվրի թանգարանի Արևելյան հնությունների դեպարտամենտի ղեկավար Արիեն Թոմայի և վերջինիս տեղակալ Վենսան Բլանշարի հետ։ Այս մասին հայտնում են Էրեբունի» պատմահնագիտական արգելոց֊թանգարանից։
Տեղի ունեցած քննարկումների ընթացքում Լուվրի և Էրեբունի ՊՀԱԹ-Ի միջև ձեռք են բերվել ապագա համագործակցության մի շարք պայմանավորվածություններ։ Մասնավորապես, Լուվրի մասնագետները կաջակցեն Էրեբունի թանգարանի ապագա նոր ցուցադրության ստեղծման, ինչպես նաև, Էրեբունի թանգարանի մասնագետների վերապատրաստման գործում։ Կողմերը պատրաստակումություն են հայտնել իրականացնել ընդհանուր ծրագրեր և համագործակցել ուրարտագիտության բնագավառում։