Մարությանից հետո փոխքաղաքապետերը հեռանում են
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց ու Երևանի ղեկավար Հրաչյա Սարգսյանին կարգելուց հետո քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոնյանը հեռացել է պաշտոնից։
Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, շնորհակալություն հայտնել Մարությանին, ընտրողներին ու ավագանու հատկապես այն անդամներին, որոնք վայր են դրել մանդատները։
«Սիրելի՛ ընկերներ, երեկ վերջին աշխատանքային օրս էր Երևանի քաղաքապետարանում։ Վերջին երեք տարում, նախ որպես ավագանու անդամ, ապա՝ քաղաքապետի տեղակալ, իմ առավելագույն կարողությունները գործադրել եմ՝ արդարացնելու ինձ տրված մանդատն ու վստահությունը, և աշխատանքս կատարել եմ մեծ սիրով ու նվիրումով։
Հաջողությամբ իրականացված ծրագրերում անգնահատելի եմ համարում հատկապես ավագանու լավագույն գործընկերներիս ներդրումը, որոնցից ոմանք, ցավոք, վայր դրեցին մանդատները։
Խորապես ափսոսում եմ թե՛ դրա, թե՛ ինձ վստահված ոլորտներում կիսատ մնացող ծրագրերի ու բարեփոխումների համար։ Բայց իրերի այս դրության պայմաններում, Երևանի քաղաքապետարանում իմ հանրային ծառայության ավարտը համարում եմ տրամաբանական և օրինաչափ։
Շնորհակալ եմ Հայկ Մարությանին և բոլոր գործընկերներիս՝ վստահության ու համատեղ աշխատանքի, ընկերներիս՝ աջակցության և միասին երազելու համար»,-գրել է նա։
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի էջում հրապարակված տեղեկատվության համաձայն քաղաքապետի մեկ տեղակալ կա ընդամենը՝ «Իմ քայլը» խմբակցության նախկին քարտուղար Լևոն Հովհաննիսյանը, ով ակտիվ դերակատորւմ ունեցավ Մարությանին անվստահության հայտնելու գործում։
Փաստորեն մյուս փոխքաղաքապետերն էլ Մարությանից հետո հեռացել են՝ ըստ երևույթին չցանկանալով աշխատել Հրաչյա Սագսյանի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Մարությանին փոխարինածը երդվել է
- Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից
- Մարությանը՝ կառավարությանը. Ավտոբուս բերող էիք, բերեիք
- Երևանի քաղաքապետի պաշտոնում «Իմ Քայլը»-ն առաջադրում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը
- Հրաչյա Սարգսյանն ի՞նչ կապ է ունեցել հեղափոխության ցուցակի հետ․ Սուրեն Սուրենյանց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին