Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու Էրդողանի հրավերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերից՝ այցելել Թուրքիա, հենց որ համաճարակաբանական իրավիճակը և ժամանակացույցը թույլ տան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավարին հրավիրել է Թուրքիա և սպասում է Կրեմլի պատասխանին։
«Այո, այս թեման բազմիցս արծարծվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում։ Նախագահ Պուտինը երախտագիտությամբ ընդունեց այս հրավերը: Եվ նրանք պայմանավորվեցին, որ հենց որ ա) համաճարակաբանական իրավիճակը և բ) ժամանակացույցը թույլ տան, նա անպայման կօգտվի այս հրավերից»,- լրագրողներին ասել է Պեսկովը։