Սոցհարցում․ Թուրքիայի քաղաքացիների 53 տոկոսն ուզում է ապրել ուրիշ երկրում
Թուրքիայում «MetroPOLL» սոցիոլոգիական հետազոտություններով զբաղվող ընկերությունը հարցում է իրականացրել հանրության շրջանում՝ պարզելու, թե ովքեր են ցանկանում ապրել կամ սովորել արտերկրում։ Հարցվածների 53 տոկոսը հայտնել է, որ կողմ է արտասահման մեկնելուն, իսկ 45 տոկոսը՝ դեմ։
Նշվում է, որ վերջին ժամանակաշրջանում Թուրքիայում ազգային արժույթի՝ թուրքական լիրայի՝ դոլարի և եվրոյի նկատմամբ զգալի արժեզրկումը և աճող անձնագրային ծախսերը բացասաբար են անդրադառնում այդ երկրի քաղաքացիների՝ արտերկիր մեկնելու ծրագրերի վրա։ Չնայած դրան՝ արտերկիր մեկնելու աճ է նկատվում, որը պայմանավորված է կյանքի որակի նվազմամբ և քաղաքական մթնոլորտով։ Այդ միտումը հատկապես նկատվում է երիտասարդների շրջանում։
Արտասահման մեկնելու ամենաքիչ ցանկությունը հայտնել են Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ - AKP) կուսակցության աջակիցները (21.4տոկոս)։ Իշխող ուժի համախոհների 77․4 տոկոսը բացասական պատասխան է տվել։
Իսկ ամենաշատը ցանկանում են ուրիշ երկիր գնալ քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ - HDP) կողմնակիցները։ Հարցմանը մասնակցած քրդամետ ուժի համախոհների 82․3 տոկոսը՝ դրական, իսկ 15 տոկոսը բացասական պատասխան է տվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները