Ռեստորանների համախառն վաճառքը մոտ 20%-ով է ընկել, ոչ թե 70%-ով. Վահան Քերոբյան
«Մի քանի օրվա տվյալների վրա հիմնված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20%-ով է ընկել, ոչ թե 70%-ով, ինչպես ասում են»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարը հավաստիացրեց, որ կան նաև ընկերություններ, որտեղ ավելի քիչ է ընկել վաճառքի ծավալները՝ հաշվի առնելով հաճախորդների բազան, բայց և արձանագրեց, որ կան ընկերություններ, որոնց մոտ շատ ավելի մեծ է անկումը:
Քերոբյանը հայտնեց, որ նախարարությունը շատ ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը:
«Այստեղ խոսքը գնում է նաև այն դեպքերի մասին, որ մարդիկ պատվաստված են եղել, բայց թեստ են հանձնել և պարզվել է, որ վարակված են ու չեն կարողացել մտնել ռեստորան, դա էլ է կարևոր պատճառ, թե ինչու է ընկել ռեստորանների շրջանառությունը»,-հայտնեց նախարարը և հավելեց. «Այնուամենայնիվ մենք հետևում ենք իրադրության զարգացմանը. կապի մեջ ենք ոլորտի ներկայացուցիչների և առողջապահության նախարարության մե գործընկերների հետ, եթե տեսնենք, որ վիճակը դուրս է գալիս նորմալի սահմաններից, ապա անպայման համատեղ ուժերով որևէ այլ մոտեցում կնախատեսենք»:
Նախարարը նաև հայտնեց, որ այս պահին համարում են, որ «օմիկրոն»-ի նման ագրեսիվ տարածման շրջանում ճիշտ քաղաքականություն է, քանի որ համաճարակը վերահսկողությունից բաց թողնելու դեպքում բացասական հետևանքները շատ ավելի մեծ կլինեն, և՝ ոչ միայն տնտեսության վրա:
Վահան Քերոբյանը հրաժարվեց պատասխանել «Հրապարակ» օրաթերթի հարցին, թե արդյո՞ք կառավարության ներկայացուցիչները պահպանում են սահմանափակումների պահանջները՝ հիշատակելով Սուրեն Պապիկյանի հարսանիքից հետո Նիկել Փաշինյանի վարակվելու փաստը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան