Նոր նախաձեռնություն Ֆրանսիայում․ երեխաները պետք է սպորտով զբաղվեն օրական առնվազն 60 րոպե
«Փարիզ- 2024»» կազմկոմիտեն սկսել է «Ավելացրու շարժումդ» նախաձեռնությունը: Նպատակը ֆրանսիացի երեխաների պասիվությունը կանխելը, ֆիզիկական շարժումներն ակտիվացնելն է՝ փոխանցում է ՀԱՕԿ-ը։
Ֆրանսիացի դպրոցականների ավելի քան 80 տոկոսը չի կատարում առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները: Դրանց համաձայն՝ երեխաներն ու դեռահասները պետք է սպորտով զբաղվեն օրական առնվազն 60 րոպե։
Միջոցառմանը մասնակցում է շուրջ 4700 դպրոցների 700 հազար երեխա։ Ակնկալվում է, որ արշավում կընդգրկվի հինգ մայրցամաքների 29 երկրների 46 ֆրանսիական դպրոցների 26,500 սովորող:
Անցյալ տարվա փորձնական տարբերակը հասանելի է եղել ավելի քան 500,000 դպրոցականի:
Երկրորդ տարին անցկացվող այս նախագիծը հանդիսանում է «Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերի ժառանգությունը: Ծրագրի շնորհիվ սպորտը դպրոցներում առավել կարևոր է դառնում, հատկապես՝ ներկայիս առողջապահական բարդ համատեքստում:
Ակցիային աջակցում է ֆրանսիացի տիեզերագնաց Թոմաս Պեսկետը: