«Ժողովուրդ». 4 մլն դոլար կուղղվի դրսում Հայաստանի շահերի պաշտպանությանը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կառավարությանը հատկացվելու է 4 մլն դոլարին համարժեք դրամ:
Այդքան գումարն անհրաժեշտ է «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում, այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում» ծրագրի, «Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» միջոցառման ֆինանսավորման շրջանակներում, այսինքն՝ այս գումարն ուղղվելու է դրսում Հայաստանի շահերի պաշտպանությանը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդպիսի գործերին:
Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստում, սակայն չզեկուցվողների թվում է և հույժ գաղտնի կետեր է պարունակում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան