Հարբած վարորդին 190 տարով զրկել են վարորդական իրավունքից
Լվովի բնակչին 190 տարով զրկել են վարորդական իրավունքից՝ սիստեմատիկ մեքենան հարբած վարելու համար, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Zaxid.net-ին։
Մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ Լվովի բնակիչը 15 օրով ձերբակալվել է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու համար։ Նա չի մասնակցում դատական նիստերին և չի վճարում տուգանքները, իսկ ժամկետը, որի համար զրկվել է իրավունքներից, ընդհանուր առմամբ, 190 տարի է։
Լվովի Շևչենկովսկի շրջանային դատարանը 33-ամյա Անատոլի Սավիցկիին 15-օրյա վարչական կալանք է նշանակել դեկտեմբերի վերջին հարբած վարելու պատճառով։ Երկու շաբաթ անց վարորդի նկատմամբ սեպտեմբերի սկզբի համար ևս երկու վճիռ է կայացվել։ Հետո նրան երկու անգամ բերման են ենթարկել՝ երկու դեպքում էլ աչքերը լայնացած էին, խոսքը՝ լղոզված, մատները դողում էին։ Երկու անգամ էլ նա հրաժարվել է թմրամիջոցների հայտնաբերման թեստից։ Ավելի ուշ նրան չորրորդ անգամ 15 օրով կալանավորել են։
Նշվում նաև, որ նրա վարածներից ոչ մի մեքենա գրանցված չի եղել, ուստի իրավապահ մարմինները չեն կարողացել բռնագրավել դրանք