Որքանով է նոր կորոնավիրուսը՝ NeoCov-ը վտանգավոր մարդկանց համար
Ինֆեկցիոնիստ, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի վարակիչ հիվանդությունների ամբիոնի դոցենտ Սերգեյ Վոզնեսենսկին գնահատել է Ռուսաստանում նոր կորոնավիրուսի՝ NeoCov-ի տարածման հավանականությունը։
«Հավանականությունը, որ Հարավային Աֆրիկայում հայտնաբերված նոր կորոնավիրուսը կտարածվի մարդկանց շրջանում և կառաջացնի հիվանդացության նոր ալիք, աննշան է»,- այս մասին «Լենտա․ռու»-ի հետ զրույցում ասել է վարկաբանը։
Նրա խոսքով ՝ ինֆեկցիաները, որոնք մարդու մոտ շնչառական վիրուսային վարակների տարբեր հարուցիչներ կարող են առաջացնել, ավելի վաղ բնորոշ են եղել այլ կենսաբանական տեսակների, այդ թվում ՝ գրիպն ու կորոնավիրուսը: Սակայն այս դեպքում փոխանցումը տեղի է ունենում շատ հազվադեպ։
«Կան բազմաթիվ նման թեկնածու վիրուսներ՝ հաղթահարելու միջտեսակային արգելքը և վարակելու մարդկանց: Ի ուրախություն մեզ, մի կենդանուց մյուսը միջտեսակային արգելքը հաղթահարելը, այս դեպքում՝ մարդու օրգանիզմում հայտնվելը, հաճախ չի լինում»,- ասել է նա։
Նշենք, որ Հարավային Աֆրիկայում հայտնաբերվել է նոր կորոնավիրուս՝ NeoCov, որը կարող է վտանգավոր լինել մարդկանց համար։ Ըստ հետազոտության՝ առայժմ այս վիրուսը վտանգավոր է միայն չղջիկների համար, սակայն «ընդամենը մեկ մուտացիայի հայտնվելը թույլ է տալիս այս վիրուսին ակտիվորեն ներթափանցել մարդկային բջիջներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին