Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը պետք է հաստատված լինի մինչև դեկտեմբերի 28-ը
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ձևավորելու, խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին որոշումը։
Որոշման մեջ մասնավորապես ասված է.
1. Ձևավորել սահմանադրական բարեփոխումների խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):
2. Հաստատել խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հաստատել խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:
4. Սահմանել, որ խորհրդի ձևավորումից հետո՝ երկամսյա ժամկետում ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով
(այսուհետ՝ հանձնաժողով):
5. Խորհրդին՝
1) մինչև 2022 թվականի դեկտեմբերի 28-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը
և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.
2) մինչև 2023 թվականի հունիսի 30-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում