Տոհմային խոշոր եղջերավոր անասուններ ձեռք բերելու դեպքում տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 3% տոկոսադրույքով
«Ծրագրի շրջանակներում վարկը տրամադրվում է ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 14 % տոկոսադրույքով, վերջիններս կսուբսիդավորվեն այն չափաքանակով, որ ՀՀ-ում աճեցված տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու դեպքում տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 2%, իսկ ներկրված տոհմայիններ ձեռք բերելու դեպքում՝ 3% տոկոսադրույքով»,- ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ կառավարության նիստում զեկուցելով հերթական գյուղատնտեսական աջակցության ծրագիրը։
Նախագծով փոփոխություններ կատարվեց տավարաբուծության զարգացման ծրագրի վարկավորման և սուբսիդավորման պայմանները:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Ծրագրի մեկնարկից սկսած մինչև 2020 թվականի մարտ ամիսը վարկերը տրամադրվել են տարեկան մինչև 12 % տոկոսադրույքով, որի 10 տոկոսային կետը սուբսիդավորել է։ 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը վարկերը տրամադրվել են տարեկան մինչև 14 % տոկոսադրույքով, որն ամբողջությամբ սուբսիդավորվել է։
Ֆինանսական շուկայում տոկոսադրույքների փոփոխությամբ պայմանավորված Ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների կողմից 12 %-ով վարկի տրամադրումը դարձել է ոչ շահավետ և անհրաժեշտություն է առաջացել վերանայելու վարկի տրամադրման տոկոսադրույքը։ Միաժամանակ, ծրագրի մեկնարկից մինչ օրս ծրագրի շրջանակներում ձեռք բերված կենդանիների ընդհանուր գլխաքանակից ընդամենը 18%-ը կամ 262 գլուխն է աճեցվել ՀՀ-ում»։
Հարակից հրապարակումներ`
- Կառուցապատողները կկարողանան իրենց տարածքներն ընդլայնել՝ անկախ այնտեղ շինություն ունենալու հանգամանքից
- Կառավարությունը հաստատեց 1.7 մլն դոլարի էներգախնայողության դրամաշնորհային ծրագիրը
- Կառավարությունն այսօր հերթական համայնքային դպրոցի մասնաշենքը վարձակալության տվեց արտադրական ձեռնարկությանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում