Բրեդ Փիթը վեց ամիս գաղտնի հանդիպում է շվեդ երգչուհու հետ
Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը հանդիպում է շվեդ երգչուհի Լի Լիկեի հետ (նրա իսկական անունը Թիմոթի Զակրիսոն է)։ 35-ամյա երգչուհու և 58-ամյա դերասանի ռոմանտիկ հարաբերությունների մասին հայտնում է The Sun-ը։
Պապարացիները պնդում են, որ աղջիկն ապրում է Փիթի կողքին գտնվող տանը, ինչի պատճառով սիրահարներին հաջողվում է թաքցնել անցյալ տարվա կեսերին սկսված իրենց հարաբերությունները։
Լի Լիկեն իր երաժշտական կարիերան սկսել է 2006 թվականին։ Նրան ժողովրդականություն է բերել 2018 թվականին թողարկված «So Sad So Sexy» ալբոմը։ Նա նախկինում հանդիպել է երաժիշտ Ջեֆ Բասքերի հետ, իսկ 2016 թվականին ունեցել է որդի՝ Դիոնը։
Նշենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ UsWeekly-ն, վկայակոչելով արտիստի շրջապատին մոտ կանգնած աղբյուրներին, պնդում էր, որ Ջոլիի հետ հարաբերությունները խզելուց հետո Փիթը վճռականորեն որոշել է հրաժարվել իր անձնական կյանքից և այլևս չամուսնանալ: Փիթի մտերիմներն ասել են, որ նա այլևս հետաքրքրված չէ ժամադրություններով, քանի որ նրա ողջ ուժը ծախսվել է Ջոլիից ամուսնալուծվելու վրա։
«МИР 24»-ը հիշեցնում է, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին միասին են ապրել են 10 տարի։ 2016 թվականին զույգը, մեծացնելով վեց երեխա, բաժանվեց։ Փիթին միայն դատարանի միջոցով է հաջողվել հասնել Ջոլիի հետ երեխաների համատեղ խնամակալությանը։