Քանյե Ուեսթը ցանկանում է նորաձևության ցուցադրություն անել անօթևանների մասնակցությամբ
Ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է նորաձևության ցուցադրություն կազմակերպել Skid Row Fashion Week ապրանքանիշի համար, որի հետ աշխատում է նոր համագործակցության վրա, անօթևանների մասնակցությամբ։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, TMZ-ին հիմնադիր Դեյվիդ Սաբաստիանը պատմել է, որ ընկերությունն իր եկամտի մի մասը նվիրաբերում է Լոս Անջելեսի Սքիդ Ռոու քաղաքի աղքատներին, ինչպես նաև աշխատանքի է ընդունում անօթևաններին:
Քանյե Ուեսթի հետ համագործակցության ողջ հասույթը կուղղվի անօթևաններին օգնելուն։
Հեղինակները հավաքածուն կներկայացնեն փետրվարի 22-ին։ Նորաձևության ցուցադրությանը կմասնակցեն անօթևաններ, ովքեր աշխատում են Skid Row Fashion Week գործարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին