Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
«Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է։ Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել»։
Այսօր մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. ծնվել է 1939 թ. Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960 թթ.Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանիդասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան:
Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների: 1967-1986 թթ. ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում: 1986 թվականին Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում: 1992-1995 թթ. զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը:
Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ՝ նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան: Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում:
Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով:
Գրել է «Ձյունե թագուհին» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի, 1988, բեմադրություն՝ 1990) բալետը, սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտ» (1965), «Պրելյուդներ» (1975), «Գիշերային երաժշտություն» (1980), կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի (1976, 1981, 1983), երգեհոնի և լարային նվագախմբի (1964), ջութակի և լարային նվագախմբի (1981), ալտի և կամերային նվագախմբի (1995), «Արվեստ Քերթության» երգչախմբի (խոսք՝ Եղիշե Չարենցի, 1997-1999) համար, կամերային երկեր՝ «Թովեմ» (15 մենակատարի համար, 1979), լարային կվարտետներ, 5 բագատել դաշնամուրային տրիոյի համար (1985), սոնատներ, վոկալ-կամերային մադիիգալների շարք (ձայնի և տիիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, 1999), վոկալ շարքեր՝ «4 հայրեն Նահապետ Քուչակից»(1967), «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Համո Սահյանի, 37 1983), «Երկիի Նաիրի» (խոսք՝ Վահան Տերյանի, 1984), «Գարնան երգեր» (խոսք՝ Հովհաննես Թումանյանի, 1993), խմբերգեր, կինոնկարների (Սերգեյ Փարաջանովի«Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն») և թատերական («Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն» և այլն) երաժշտություն:
Մանսուրյանի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը: Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում:
«Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում: Առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու»,- Տիգրան Մանսուրյանի մասին ասել է Հրանտ Մաթևոսյանը:
«Ողջ ընթացքում նայում էի նրան ու ուզում էի հարցնել՝ որն է Ձեր խաղաղությունը, էդ ո՞նց , էդ ինչո՞ւ եք էդքան խաղաղ... Այդ ընթացքում դահլիճից հարցեր էին ուղղում մաեստրոյին… ու երբ թմրությունից դուրս եկա, լսեցի Մանսուրյանի միտքը, ասաց.
- Իմ որոշումը սերն է …
Միայն Սիրով լցված մարդը կարող է այդքան խաղաղ լինել…» (Qahana..am)
Հարակից հրապարակումներ`
- Մաեստրո Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործությունը հնչել է Ռավեննայի փառատոնում
- Ինձ մշտապես սցենարն է ներշնչել և ֆիլմի հերոսուհին. Տիգրան Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը կներկայացվի տեսանյութերի հետ գեղեցիկ համադրմամբ
- Ռավեննայի փառատոնին հնչելու է Մանսուրյան
- Երեկ մեր տանը մեր աշխատանքային հոգսերի մեջ էինք, հիմա պետք է նաև մտնենք դիվանագիտության աշխարհ. Մանսուրյան
- Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյան. Զինվոր բալիկ իմ, մենք բոլորով հոգով, մտքով, զգացումներով, սպասումներով քեզ հետ ենք
- Տիգրան Մանսուրյանը սիրում է երիտասարդության հետ աշխատել
- Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ Գյումրիում
- Մանսուրյան. Կռիվը, որ ունենք անորակ երաժշտության դեմ, ինքնին իր լուծումն այս կամ այն չափով կստանա
- Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմն» առաջին անգամ կհնչի Չեխիայում
- «Անհայտ Փարաջանովը» ֆիլմի երաժշտությունը հանձն է առել գրել Տիգրան Մանսուրյանը
- «Մեր Մանսուրյանը»
- Տիգրան Մանսուրյան. Երգ, երաժշտություն ու բանաստեղծություն
- Տիգրան Մանսուրյան. Փորձում եմ նաև գրաբարը բերել երաժշտություն և համապատասխան հնչողություն ստեղծել
- Տիգրան Մանսուրյանը պետական բարձր պարգև է ստացել
- Տիգրան Մանսուրյանի երկու սրբությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան