«Հրապարակ». Մի՞թե առանց որևէ պատճառի Փաշինյանը թեստավորվում է և դիմում բժիշկների. Պատճառը բանակի օրվա տոնակատարությո՞ւնն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում երեկ ակտիվորեն քննարկում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով հերթական վարակվածության փաստը, որակելով այն կասկածելի: Եթե Փաշինյանը վարակը տանում է առանց ախտանիշների, ինչպես հաղորդեցին վարչապետի գրասենյակից, հարց է առաջանում՝ ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել, և թեստավորվեց: Մի՞թե առանց որևէ պատճառի Փաշինյանը թեստավորվում է և դիմում բժիշկների։ Վարկածներից մեկի համաձայն, Փաշինյանը կա՛մ խուսափում է արտերկրյա պաշտոնական՝ իր համար անցանկալի միջոցառմանը մասնակցելուց, կա՛մ, մյուս՝ առավել հավանական վարկածով, պատճառը բանակի օրվա տոնակատարությունն է:
Հունվարի 28-ին Մարզահամերգային համալիրում միջոցառում է նախատեսված, որին մասնակցելու են նաև պատերազմից վերադարձածները: Ասում են՝ փորձել են Փաշինյանի մասնակցությամբ հուզիչ տեսարաններ բեմադրել, սակայն մասնակիցները չեն համաձայնել, Փաշինյանն էլ նպատակահարմար չի գտել «շարքային» կարգավիճակով՝ առանց շոուի մասնակցել այդ միջոցառմանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին