ԱՄՆ-ի համալսարաններում դիմորդների ռասայի հետ կապված խնդիրը քննարկման է դրվելու Գերագույն դատարանում
ԱՄՆ-ի Գերագույն դատարանն այս շաբաթ հայտարարեց, որ ուսումնասիրելու է երկու գործ, որոնք վիճարկում են ԱՄՆ-ի որոշ համալսարանների այն պրակտիկան, որի համաձայն դիմորդի ռասան դառնում է ընդունելության վրա ազդող գործոններից մեկը: Այս մասին գրումէ Ամերիկայի ձայնը։
Դատարանը հայտարարել է, որ համատեղելու է երկու գործերը: Դրանցից մեկը ներկայացված է ընդդեմ Հարվարդի, մյուսը՝ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի:
Երկու դեպքում էլ դատարանի կողմից բացահայտված գլխավոր հարցն այն է, թե արդյոք դատարանը պետք է չեղարկի 2003 թվականին իր իսկ կողմից ընդունված, ապա 2016 թվականին հաստատված վճիռը, ըստ որի համալսարաններին թույլատրվում էր դիմորդի ռասան ընդունելության հարցում վճռորոշ դեր համարել:
Հաստատագրման գործը չի լսվելու մինչև հոկտեմբեր, երբ կսկսվի այս ատյանի հաջորդ ժամկետը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան