Հիվանդացածների շրջանում հոսպիտալացման տոկոսները տատանվում է 5-6 %-ի սահմաններում. Անահիտ Ավանեսյան
«Այս շաբաթ պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում»,-անդրադառնալով «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճի խնդրին՝ կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով հիվանդացածների շրջանում հոսպիտալացման տոկոսները տատանվում է 5-6 %-ի սահմաններում:
«Սա միակ ուրախալի լուրն է այս ընթացքում, սրան են նպաստում ինչպես պատվաստվածների արդեն մեծաթիվ ընդգրկվածությունը, այնպես էլ շտամի որոշակի առանձնահատկությունները»,- ասաց նախարարը:
Շեշտելով, որ արդեն առկա է հիվանդանոցային կարողությունների, մահճակալների ծավալման պլանը՝ Ավանեսյանը հայտնեց, որ այն դեռ ամբողջովին չեն գործարկել:
«Ներկայումս վեց բժշկական կենտրոններ են ընդգրկված քովիդ բուժման մեջ: Ըստ կարիքի կծավալենք հավելյալ մահճակալային ֆոնդ»,- ասաց նա:
Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ պատվաստման առաջին դեղաչափը ստացել է ՀՀ քաղաքացիների 45.3 %-ը, երկրորդ դեղաչափը՝ 37 %-ը:
Նախարարաը հավաստիացրեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատում են նաև պատվաստումների թվի աճ և շեշտեց, որ պատվաստումներն իրենց նպատակն իրականացրել են:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ պատվաստվածների գերակշիռ մասը կազմում են 35-60 տարեկան քաղաքացիները, իսկ 65 տարեկանից բարձր քաղաքացիների՝ 18-19 %-ը, ինչը մտահոգիչ համարեց:
«12-17 տարեկանների շրջանում 1675 հոգի առաջին դեղաչափն է ստացել, 1000 հոգի՝ երկրորդը, իսկ մարզերի ընդգրկվածության առումով բավական ակտիվ են Վայոց ձորը, Արարատի մարզը և մայրաքաղաք Երևանը»,-ասաց առողջապահության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հաստատեց 1.7 մլն դոլարի էներգախնայողության դրամաշնորհային ծրագիրը
- Կառավարությունն այսօր հերթական համայնքային դպրոցի մասնաշենքը վարձակալության տվեց արտադրական ձեռնարկությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին