Այն անարգանք կլիներ Հայոց բանակի նկատմամբ․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Զայրացած քննարկումներ են ընթանում,որ վաղը, Հայոց բանակի 30 ամյակը չի նշվելու։
Հարգելիներս, նախ՝ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո, ի՞նչ բանակ, առավել ևս ի՞նչ բանակի տոն։
Երկրորդ, ո՞վ և ովքե՞ր պետք է նշեին այդ օրը։ Մարդիկ, որոնք,կապ չունեն բանակի հետ, դրանց մեծ մասը դասալիքներ են,որոնք ջարդեցին Հայոց բանակի ոգին, պարտության մատնեցին հայոց բանակը, հայրենիքի մաս հանձնեցին, հազարավոր զոհեր տվեցին։ Մարդիկ, որոնց չի հետաքրքրում Արցախից փախստականների ճակատագիրը։
Մարդիկ, որոնք այդ պարտությունից հետո, քեֆ-ուրախությունների մեջ են, իսկ սահմանին կանգնած զինվորները․․․
Այնպես որ, ես ուրախ եմ, որ այս հպարտվածները, անկախ բերված պատճառաբանություններից, հրաժարվել են նշել Հայոց բանակի օրը։ Այն անարգանք կլիներ Հայոց բանակի նկատմամբ։
Առաջարկում եմ, ապագայում նշել Հայոց բանակի օրը միայն պարտության պատասխանատուներին իշխանությունից հեռացնելուց, բանակը վերականգնելուց, ոսոխին , առնվազն Հայաստանի տարածքից հեռացնելուց հետո»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի