Էդ Շիրանը հայտնել է բջջային հեռախոսից հրաժարվելու պատճառները
Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը խոստովանել է, որ հրաժարվել է բջջային հեռախոսից՝ սեփական հոգեվիճակը փրկելու համար։
«Ես ինձ հիասթափված և ընկճված էի զգում, երբ օգտագործում էի բջջային հեռախոսը։ Ես անընդհատ վատ տրամադրություն էի ունենում»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ` ասել է երգիչը։
Նրա խոսքով, իր կյանքում բջջային հեռախոս օգտագործելուց հրաժարվելուց հետո «քողը հանվեց»։ Շիրանը պարզաբանել է, որ չի ընդհատել մարդկանց հետ շփումները, այլ միայն սահմանափակել է նրանց։ Հաղորդակցությունը տեղի է ունենում հիմնականում էլեկտրոնային փոստով։
Շիրանն ասել է, որ մի քանի օրը մեկ պատասխանում է տասնյակ նամակների և իրեն լավ է զգում։ Հրաժարվելով բջջային հեռախոսից, նրան այլևս ոչինչ չի շեղում մտերիմների հետ իրական շփումից։