Առանց մեր առաջարկների ռիսկերը շատ բարձր են, որ սահմանին իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ. Աղաջանյան
«Գործնականում ուղղակի հնարավոր չի լինի սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթաց, որովհետև առանց մեր առաջարկների ռիսկերը շատ բարձր են, որ իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ»,- հրավիրված աուլիսում հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից՝ սահմանին զորքերի հայելային հետ քաշման հայկական առաջարկների փաթեթի մերժման մասին հարցին:
Նրա խոսքով՝ այդ առաջարկներն ամենևին նախապայմաններ չէին, ինչպես ներկայացրել է Ադրբեջանը:
«Մենք բազմիցս նշել էինք, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացին նախքան անցնելը, պետք է ապահովվել նվազագույն անվտանգային պայմանները, այն անհրաժեշտ է գործընթացները սկսելու և համապատասխան հանձնաժողովները ձևավորելու համար»,- հայտարարեց ԱԺ հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով՝ առաջարկների մերժման փաստից չի կարելի ենթադրություն և հետևություն անել, որ հայելային հետքաշման հարցն ընդհանրապես հանվել է օրակարգից:
«Մեր ընկալումն այն էր, որ մեր ռուս գործընկերները կիսում են մեր դիրքորոշում, բանակցությունները պետք է շարունակվեն և Հայաստանն այդ առաջարկությունից չի հրաժարվում»,- ասաց Աղաջանյանը:
ԱԺ ՔՊ պատգամավորը նաև հայտարարեց, որ այս պահին Արայիկ Հարությունյանին ՀՀ նախագահ առաջադրելու որոշում չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին