Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշում չկա. Էդուարդ Աղաջանյան
«Դեռ հստակություն չկա, թե երբ տեղի կունենա հայ-թուրքական բանագնացների հանդիպում և որտեղ»,- աուլիսում հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Պատասխանելով առանց երրորդ կողմի հայ-թուրքական հանդիպում կազմակերպելու մասին հարցին՝ Աղաջանյանը շեշտեց, որ վերջնակական որոշում այդ հարցի վերաբերյալ չկա:
«Քննարկումնկերի ժամանակ, հընթացս այդ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում կհայտնի թե՛ Հայաստանը, թե՛ թուրքական կողմը, վստահաբար, կարծում եմ, սա այն հարցը չէ, որի շուրջ հնարավոր չէ գալ կոնսենսուսի»,- ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Անդրադառնալով Չավուշօղլուի այն հայտարարությանը, որ մարտ ամսին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցելու են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և ուրախ կլինեին, որ Նիկոլ Փաշինյանն էլ լիներ՝ Աղաջանյանը հայտնեց, որ այդ լուրին նոր է ծանոթացել, և մինչև ասուլիսին գալը Ռուբեն Ռուբինյանից ճշտել է, որ դեռ մասնակցության որոշում կայացված չէ:
«Ուզում եմ հասկանալ կոնկրետ այս լուրի մասին առաջինը Հայաստանից լսելու կարևորությունը կամ ձեր հարցի համատեքստում այն առաջինը Թուրքիայի ներկայացուցչի կողմից ստանալն ինչ եղանակ է փոխում հայ հանրության համար՝ հաշվի առնելով հարցի բովանդակությունը»,- առաջինը Թուրքիայից նման լուրերը լսելու մասին լրագրողի հարցին արձագանքեց Աղաջանյանը և հավելեց.
«Ի՞նչ խնդիր է առաջացնում, այդ թվում նաև լրագորղական համայնքի համար, այդ տեղեկատվությունը ստանա, օրինակի համար՝ այլ պետության ներկայացուցչից, որովհետև, նկատելով, որ այդ հարցը քննարկվում էր նախորդած մյուս հարցերի ենթատեքստում, իմ մոտ հարց է ծագում՝ ո՞րն է այդ մտահոգությունը, որն օբյեկտիվորեն առկա է լրագրողական հանրության մոտ: Հայաստանի հանրությունը պետք է տրամաբանորեն այս մասին հայտներ այն ժամանակ, երբ որ կոնկրետ դիրքորոշում և որոշում կայացրած կլիներ, հետևաբար, որևէ տեղեկատվության թաքցնելու միտում, կամ ոչ թափանցիկ գործունեության այստեղ չկա»:
Աղաջանյանը պատասխանեց նաև ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ՌԴ-ին գերակայություն տալու մասին հարցին:
«ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը, դրա ուղղությունները և բալանսավորումը պայմանավորում է առաջին հերթին և միայն ՀՀ շահերով, ըստ այդմ՝ թե 44-օրյա պատերազմից առաջ, թե դրանից հետո Հայաստանը մշտապես այդ սկզբունքով է առաջնորդվել: ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է հանդիսանում ՌԴ-ն և սա մեկնաբանել ավելի ուժեղ ազդեցության տակ հայտնվելու փաստ, ես կարծում եմ, սխալ է: Պատերազմից հետո ՀՀ անվտանգային ճարտարապետության հարցում ՌԴ-ն ունի առանցքային կարևորություն և աստեղ մենք պատրաստվում ենք մեր գործընկերների հետ շարունակել և հարաբերություններն էլ ավելի խորացնել ռազմական ոլորտում և այն միանշանակորեն բխում է ՀՀ շահերից»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան