Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ հրավիրել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին այցելել Թուրքիա։
«Մենք պարոն Պուտինին հրավիրել ենք մեր երկիր։ Ցանկանում ենք որոշ քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է նա NTV հեռուստաալիքի եթերում։
Էրդողանի խոսքով, ինքը կցանկանար Ռուսաստանի նախագահի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները։
Նա նաև կրկնել է Անկարայի պատրաստակամությունը «երկու կողմերի ցանկության դեպքում» ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի նրանք «շարունակել խաղաղության մթնոլորտի վերականգնման ուղին»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները