Կառավարությունը հաստատեց 1.7 մլն դոլարի էներգախնայողության դրամաշնորհային ծրագիրը
«Նախագծի նպատակն է ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանին 1 մլն 719 հազար դոլարի չափով դրամաշնորհ հատկացնելն է»,-կառավարության այսօրվա նիստում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով դրամաշնորհային ծրագիրը:
Նախարարի ներկայացմամբ՝ ծրագրի նպատակն է հասարակական նշանակության շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումը և այդ նպատակով 5-6 ուղղությամբ աշխատանքների ծավալումը:
«Գլխավոր խնդրի իրականացման համար ձևակերպվել են առաջարկվող Ծրագրի հետևյալ նպատակները.
•Հանրային նշանակության թվով 20 շենքերում (դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց) էներգախնայողության մակարդակի աճ 50 տոկոսով, ինչը կհանգեցնի տարեկան 3.000 մՎտ*ժամ էլեկտրաէներգիայի խնայողությանը և տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման ցուցանիշի նվազեցմանը:
•Էներգետիկ ծառայություններ մատուցող ենթակառուցվածքների սուբյեկտների կայացում և զարգացման աջակցություն:
•Նվազագույնը 20 մարզային վարչական մարմինների ներկայացուցիչների շրջանում էներգախնայողության վարկերի ներգրավման մեխանիզմների և էներգախնայողության արդյունավետության մասին իրազեկվածության աճ»,-ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան