Կառուցապատողները կկարողանան իրենց տարածքներն ընդլայնել՝ անկախ այնտեղ շինություն ունենալու հանգամանքից
«Այս փոփոխության նախապատմությունը կայանում է նրանում, որ քաղաքաշինության հիմնախնդիրների հետ կապված աշխատանքային խմբում որոշ ժամանակ առաջ հարց էր բարձրացվել, որ արդեն ընդլայնված հողամասերն այլևս հնարավոր չի ընդլայնել, և դա քաղաքաշինության ոլորտում առաջացնում էր մեծ խնդիրներ»,-գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ զեկուցելով Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է ստեղծվում հողամասն ընդլայնել մեկից ավելի անգամ և պարտադիր չէ, որ այդ հողակտորի վրա շենք լինի կառուցված, ինչպես սահմանված է գործող օրենքով:
Օրենքի նախագծի հրմնավորման մեջ ասվում է. «Վերլուծելով նշված սահմանափակումները և դրանց ազդեցությունը կառուցապատման գործընթացի վրա պարզ է դառնում, որ սահմանափակումները խիստ բացասական ազդեցություն են ունենում գործնականում կառուցապատման բնագավառի զարգացման վրա։
Նշվածը պայմանավորված է նրանով, որ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասը հնարավոր չէ ընդլայնել, այն դեպքում, եթե դրա վրա շինություն առկա չէ, ինչը արհեստական խոչընդոտ է ստեղծում կառուցապատողների համար, որոնք հաճախ ստիպված են լինում որևէ շինություն կառուցել հողամասի վրա, դրանով իսկ հաղթահարելով ֆորմալ պահանջը, ծախսելով դրա վրա իրենց թե ֆինանսական և թե ժամանակային ռեսուրսները։
Երկրորդ սահմանափակման վերացումը նույնպես պայմանավորված է կառուցապատողին, իրեն իսկ սեփականության իրավունքով պատկանող, հողամասը ընդլայնելու մեկից ավել հնարավորության տրամադրման անհրաժեշտությամբ։ Քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ կառուցապատողը զրկված է տնտեսապես անհրաժեշտ ընդլայնման հնարավորությունից, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունենում գործարար միջավայրի վրա»։
Շեշտելով, որ փոփոխությամբ հողամասը կարելի է ընդլայնել մեկից ավելի անգամ, և պարտադիր չէ, որ այդ հողակտորի վրա լինի կառուցված շենք՝ Վահան Քերոբյանը ասաց, որ միակ սահմանափակումն ընդլայնվող հողամասի առաջին ընդլայնումից առաջ ունեցած չափի 100 %-ից ավելի ընդլայնումը բացառելն է:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հաստատեց 1.7 մլն դոլարի էներգախնայողության դրամաշնորհային ծրագիրը
- Կառավարությունն այսօր հերթական համայնքային դպրոցի մասնաշենքը վարձակալության տվեց արտադրական ձեռնարկությանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում